КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 12. 12. 2019 : :
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) գրավել է բրիտանական Stena Impero նավթային տանկերը։ Այս մասին հայտնում է Press TV-ն Twitter-ում։ Որոշումը կայացվել է դատարանի կողմից՝ միջազգային նորմերի խախտման պատճառով։ «Stena Bulk & Northern Marine Management» ընկերությունը, որը տանկերի սեփականատերն է, հստակեցրել է միջադեպի մանրամասները: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նավն այժմ գնում է Իրանի ափերի մոտ, անձնակազմի հետ կապ չկա։ Ընկերությունից տեղեկացրել են նաեւ, որ նավում ռուսաստանցիներ կան. «Նավում 23 մարդ կա, 3-ը՝ ռուսաստանցիներ։ Մնացածը Լատվիայի, Ֆիլիպինների եւ Հնդկաստանի քաղաքացիներ են»։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը «Sky News» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ Իրանին հետեւանքներ են սպասվում, եթե տանկերն արագ ազատ չարձակվի, բայց նաեւ, որ ուժի կիրառման տարբերակը չի դիտարկվում: Հանթն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակն անընդունելի է, եւ որ մոտ ժամանակներս կառավարության ներկայացուցիչները կքննարկեն այն Cobra արտակարգ կոմիտեի նիստում:
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանը պետք է հասնի՝ Իրանից Բրիտանական տանկերում ձերբակալված ռուսաստանցիների իրավունքների պահպանմանը, նրանք չպետք է իրավիճակի պատանդներ լինեն:
Իրանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ «տանկերների պատերազմը» սկսվեց այն բանից հետո, երբ բրիտանացի ծովային հետեւակայինները Ջիբրալթարում գրավեցին Պանամայի դրոշի ներքո գտնվող «Grace» սուպերանկերը: Իրանը խոստացավ պատասխանել: