o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայում առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 46 աստիճանի

20.07.2019 07:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսիայում առաջին անգամ օդի ջերմաստիճանը հասել է 46 աստիճանի

Ֆրանսիայի Meteo France օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ հունիսյան շոգերի ժամանակ օդի ջերմաստիճանն երկրի պատմության մեջ առաջին անգամ հասել էր 46 աստիճանի ըստ Ցելսիուսի, ոչ թե 45.9-ի, ինչպես հայտնել էին ավելի վաղ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավստրալական պարբերականներն ի նշան բողոքի լույս են տեսել միևնույն առաջին էջով

Հունիսի վերջին Ֆրանսիայում գրանցվել էր արտասովոր շոգ եղանակ: Այդ ամսվա վերջին շաբաթում գրանցվել էր ամենաբարձր ջերմաստիճանը՝ սահմանելով բացարձակ ռեկորդ: Սկզբում գրանցվել էր 44.3 աստիճանն ըստ Ցելսիուսի երկրի հարավ-արեւելքում, այնուհետեւ ջերմաստիճանը բարձրացել էր՝ հասնելով 45.1 աստիճանի միեւնույն տարածքում: Ավելի ուշ հաղորդվել էր, որ հունիսի 28-ին երկրի մեկ այլ հատվածում գրանցվել էր օդի ամենաբարձր ջերմաստիճանը Ֆրանսիայի օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ՝ 45.9 աստիճան:

Սակայն այժմ օդերեւութաբանները նշում են, որ հունիսի 28-ին օդի ջերմաստիճանը Ֆրանսիայում հասել է անգամ 46 աստիճանի ըստ Ցելսիուսի:

«Ֆրանսիայում գրանցված նոր բացարձակ ռեկորդը պաշտոնապես կազմում է 46.0 աստիճան»,-նշվում է երկրի օդերեւութաբանական ծառայության կայքում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА