o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շատ վտանգավոր էր, Ադրբեջան մեկնելուց առաջ ինձ սպառնում էին, ես ասացի այդ մասին Հենրիխին. Կարապետյան

19.07.2019 22:38 ՍՊՈՐՏ
Շատ վտանգավոր էր, Ադրբեջան մեկնելուց առաջ ինձ սպառնում էին, ես ասացի այդ մասին Հենրիխին. Կարապետյան

«Սոչի»-ի նորեկ Ալեքսանդր Կարապետյանը ասել է, որ նրան սպառնացել են Ադրբեջան խաղի մեկնելուց առաջ: 

«Մեկ տարի առաջ ես հայտնվել էի Հենրիխի իրավիճակում (Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչը)՝ իմ թիմը պետք է խաղար Ադրբեջանում, ու ես ևս չմեկնեցի («Պրոգրես»-ը Եվրոպա լիգայում հանդիպել էր «Գաբալա»-ի հետ, Sportal.am): Շատ վտանգավոր էր՝ ֆեյսբուքում և ինստագրամում ինձ սպառնում էին: 

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները կխաղան Իռլանդիայում

Ես ասացի այդ մասին Հենրիխին: Սակայն եթե անկեղծ՝ մենք այդ թեմայով խոսեցինք բառացիորեն մեկ օր և մոռացանք: 

Հասկանալի է, որ ավելի լավ է ռիսկի չդիմել: Զարմանալի է, որ նման կարևոր միջոցառմանը չեն կարողացել երաշխավորել անվտանգությունը», - Հայաստանի հավաքականի հարձակվողի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА