o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երազ այգում մեկնարկել է Չոչի մրցույթը

19.07.2019 19:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երազ այգում մեկնարկել է Չոչի մրցույթը

Այսօր Հայ ծնողների ակումբը ՀՀ-ում առաջին անգամ անց է կացնում մանկական յուրահատուկ մրցույթ չոչի մրցույթ։ Մրցույթին մասնակցում են 41 փոքրիկ։ Որոնք բաժանվելու են հինգ խմբի և մրցելու միմյանց հետ, թե ով չոչով առաջ կանցնի և լինելու է 5 խումբ, ու յուրաքանչյուրում՝ 8-ական մասնակից, միայն մեկում` 9 հոգի: Ունենք 4 մետր երկարությամբ 5 չոչուղի: Ամեն խմբից մեկական հոգի է հաղթելու, և մրցույթից հետո մեր հովանավորները տրամադրելու են տարբեր տեսակի նվերներ և սերտիֆիկատներ»,- ասաց «Հայ ծնողների ակումբ»-ի համակարգող Տաթև Միրզոյանը:

Արցախում մեկնարկել են ռազմավարական զորավարժությունները (լուսանկարներ)

Չոչուղու մի կողմում կանգնած էր երեխայի հարազատներից մեկը, իսկ մյուս կողմում՝ մյուսը: Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության ներքո փոքրիկ մասնակիցները չոչ էին անում և փորձում հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին: Մրցույթին թույլատրվում էր բերել երեխայի սիրելի խաղալիքները կամ ցանկացած այլ իր, որոնցով հնարավոր էր գրավել, կանչել երեխային: Ծնողներն իրավունք չունեին հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում:

Մանրամասները  դիտեք տեսանյութերում

 

 

Փոքրիկները մրցում էին մի քանի խմբով: Մրցույթում հաղթածներից մեկը 1 տարեկան 3 ամսական Էլինան էր, ով ինչպես մայրիկը` Հասմիկն ասաց, տանն էլ շատ ակտիվ չոչորդ է: «Էլինան տանն էլ շատ ակտիվ է, ատամհատիկի ժամանակ էլ սպորտսմենի մասնագիտությունն է ընտրել: Սա նրա առաջին մրցույթն էր և առաջին հաղթանակը, և կարծում եմ, որ նմանատիպ մրցույթները հաճախակի կլինեն, որ մենք էլ մասնակցենք»,- նշեց Հասմիկը

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА