o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կարճել է Արգիշտի Քյարամյանի նկատմամբ հարուցված վարույթը

19.07.2019 18:18 ԻՐԱՎՈՒՆՔ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կարճել է Արգիշտի Քյարամյանի նկատմամբ հարուցված վարույթը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հուլիսի 8-ի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ վարույթ էր հարուցել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով։ 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկային հանձնաժողովը, սակայն հուլիսի 8-ին իր կողմից հարուցած վարույթը հուլիսի 15-ին կարճել է։ 

Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. Յուրի Խաչատուրովի պաշտպան

«15.07.2019թ. որոշմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ ՎԻՎ/85/2019 գործի վարույթը կարճվել է՝ այն հիմնավորմամբ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995թ. 5/4 թվակիր որոշման հիման վրա, այսինքն՝ քննարկման առարկա դարձրած բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը Ա.Քյարամյանը ձեռք է բերել 4 տարեկան հասակում, այն էլ՝ օրենքի ուժով (առանց բնակարանը օտարելու գործընթացի)»,- տեղեկացնում է փաստաբան Գևորգ Գևորգյանը։ 

 

 

67385276_419462475328728_4475171676924936192_n.jpg

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА