o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվա-Երևան չվերթից տարհանված ուղևորների մեծ մասն այլ օդանավով ժամանել է Երևան, 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից

19.07.2019 13:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվա-Երևան չվերթից տարհանված ուղևորների մեծ մասն այլ օդանավով ժամանել է Երևան, 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից

«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում, տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Քաղաքացիները (ծնված՝ 1965-ին և 1974-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։ 

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Աշխաբադ՝ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով
 

Նշենք, որ Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել էր թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով:

«Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,- հայտնել էին ավիաընկերությունից:

Թռիչքն սկսվել էր ժամը 01:00-ի մոտակայքում, սակայն մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար ծուխ էր նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել էր իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում կայացրել: Ինքնաթիռում հրդեհ չի առաջացել: Boeing 737 ինքնաթիռում եղել 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА