o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց». Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը պատմել է չվերթի դադարեցման մասին. փորձագետը հայտնել է միջադեպի հնարավոր պատճառները

19.07.2019 13:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց». Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը պատմել է չվերթի դադարեցման մասին. փորձագետը հայտնել է միջադեպի հնարավոր պատճառները

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող չվերթի ուղևորներից մեկը պատմել է, թե ինչպես է չվերթը դադարեցվել ծխի պատճառով:

«Օդանավը թռիչքուղու վրա արագություն էր հավաքում, երբ սրահը կտրուկ ծխով լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, բղավել: Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը: Բոլորին ժամանակին տարհանեցին, հրշեջները ժամանակին վրա հասան… Փա՛ռք Աստծո, բոլորը ողջ-առողջ են, ոչ ոքի ոչինչ չի պատահել»,- պատմել է ուղևորը:

Boeing 737 ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետաքննությամբ զբաղվում է «Ռոսավիացիա»-ի հանձնաժողովը: Nordwind ավիաընկերությունը հայտարարել է, որ ուղևորների սրահում «կողմնակի հոտ» է հայտնվել, իսկ թե ինչ է կատարվել իրականում, կսահմանվի հետաքննությամբ:

«Երբեմն պատահում է, որ օդորակման համակարգը սկսում է սրահ ծուխ լցնել, եթե ինչ-որ բան է ընկել շարժչի մեջ, սակայն բանն այն է, որ այդ ժամանակ օդորակման համակարգը դեռևս միացված չի եղել»,- «Комсомольская правда» թերթին հայտնել է ավիափորձագետ Ալեքսանդր Ռոմանովը:

Նա եզրակացրել է, որ ծխի աղբյուրը սրահի ներսում է եղել:

Արմեն Գևորգյան. Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում

«Այստեղ ամենատարբեր պատճառներ կարող են լինել. գուցե ինչ-որ բան է կատարվել էլեկտրական ցանցում, կամ, օրինակ, ուղևորներից մեկի հեռախոսն է ծխացել»,- հավելել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող չվերթը դադարեցվել էր՝ սրահում ծխի ազդանշանի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Boeing 737 ինքնաթիռում՝ N4 477 չվերթի ժամանակ: Նշվում է, որ ուղևորները խուճապահար դուրս են վազել օդանավից: Հրմշտոցի հետևանքով 8 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ ինքնաթիռը շարժվել է տեղի ժամանակով ժամը 00:57 րոպեին: Ազդանշանից հետո թռիչքը դադարեցնելու որոշում է կայացվել, ինքնաթիռը լքել է թռիչքուղին և կանգ առել ղեկուղում:

Նշվում է, որ օդանավում, որում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել, հրդեհ չի գրանցվել: Ծխի ազդանշանից հետո սկսվել են վթարային-փրկարարական աշխատանքները, ուղևորների անձնական իրերը դուրս են բերվել, օդանավակայանի աշխատակիցները մոտեցել են օդանավին:

Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА