o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԱՅՍ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՎԵՐՑՆԻ»

19.07.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԻՋԵՎԱՆՅԱՆ ԱՅՍ ԽՄՈՐԸ ԴԵՌ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՎԵՐՑՆԻ»

Իջեւանի ջարդերը մի կողմից՝ ներքաղաքական հարթակում էր լրջագույն արձագանք: Այսինքն, եթե փաշինյանական ոստիկանությունը նման գործողություններ է ձեռնարկում այն հատվածի ժողովրդի դեմ, որը նույն Փաշինյանի քայլարշավների եւ ճանապարհներ փակելու օրերին նրա հիմնասյուներից մեկն էր, ապա դա պարզ ակնարկ է, թե ինչ վատթարագույն մակարդակի է հասել Նիկոլի վարկանիշն անգամ իր հարազատ տարածաշրջանում եւ ինչպիսին կլինի հայաստանյան այլ հատվածներում: Բայց մյուս կողմից, տեղի ունեցածը նաեւ Փաշինյանի հետագա վարկանիշի մասին լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Ամենաշատն ո՞ւմ իշխանության օրոք եւ ինչքանով է բարձրացել ամսական միջին աշխատավարձը

Այսպես, ի վերջո, ո՞րն էր իջեւանյան դեպքերի բուն պատճառը: Մարդիկ ապօրինաբար անտառից փայտ են կտրում, սակայն Փաշինյանը պնդում է, որ արգելելու է: Նախ, դա նշանակո՞ւմ է, որ իշխանությունները փորձում են իրականում ապօրինի անտառահատման վերջը տալ. անկեղծ ասած, կասկածում ենք: Նկատի ունենք, որ կան տեղեկություններ, որ այսօր էլ բիզնես-նպատակով անտառահատումները լավ էլ շարունակվում են, այդ թվում՝ տեղի չինովնիկության ջերմ հայացքի տակ: Իսկ ահա անտառի հաշվին տուն պահող շարքային քաղաքացիներն ավելորդ ուտող բերան են, եւ եթե նրանք իրենց բաժնից զրկվեն, բիզնես-հատումներն այդքան աչք ծակող չեն լինի: Եվ անմիջապես էլ հասնում ենք խնդրի երկրորդ ենթաշերտին: Տարածաշրջանում մարդիկ գործնականում այլ ապրուստի միջոց չունեն: Այո, ապօրինի անտառահատումը շատ վատ բան է, բայց եթե մարդը տեսնի, որ երեխան սոված է, հաստատ կացինն առած կմտնի անտառ կամ Սեւանում՝ ուռկանն առած՝ լիճ: Այս պարզագույն տրամաբանությունն էլ իր հերթին է բերում այս եզրակացությանը. հազարավոր մահակավոր ոստիկաններ էլ, եթե Օսիպյանը տանի Իջեւան, դա հիմնախնդրի լուծում չէ: Մեկ-երկու օր մարդկանց գլուխները կջարդեն, մեկ-երկու շաբաթ այդ զորքերին կպահեն այնտեղ: Բայց մի օր ետ են գալու, իսկ իջեւանցիները մնալու են այնտեղ ապրելու, ու հենց զորքերը քաշվեցին, անմիջապես կմտնեն անտառ: Խնդրի լուծման մեկ տարբերակ կա, որ Փաշինյանն իր «հեղափոխական» խոստումներին համաձայն, մասնավորապես Իջեւանում տնտեսական թռիչքային հաջողությունների հասնի, մարդկանց ապահովի այլ եկամտի աղբյուրով, ընդ որում՝ արժանապատիվ եկամտի: Դրանից հետո մարդիկ ոչ միայն էլ ծառ չեն կտրի, այլ իրենք կդառնան անտառի պահապանը: Այն, որ Նիկոլի կառավարման մեկնարկից 14 ամիս անց խոստացված «տնտեսական հեղափոխությունը» մեկ քայլ անգամ տեղից չի շարժվել, ապացուցում է հենց այն փաստը, որ այս պահին մարդիկ իրենց երեխաներին կերակրելու համար կատաղի պայքար են մղում` փայտ կտրելու «իրավունքի» համար անգամ ոստիկանության հետ բախման գնալու գնով: Եվ ամբողջ հարցն այն է, որ եթե մի 14 կամ 28 ամիս էլ անցնի, ինչ-որ բան կփոխվի՞, կա՞ նման գոնե հեռավոր նախանշան: Կարճ ասած, ո՞ւր է գնում հայաստանյան տնտեսությունը, ինչի՞ պետք է սպասել: Այն, որ լավատեսական մտորումների հնարավորություն տվող գործոններ գործնականում չեն նկատվում, դա հայտնի պատմություն է: Եվ ահա օրերս կառավարությունը մատնանշեց հակառակի մասին ազդարարող եւս մեկ փաստ: Այսպես, վերջերս կառավարությունը հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Միայն այն, որ դա տեղի ունեցեվ դռնփակ ռեժիմով, արդեն իսկ լուրջ կասկածների տեղիք է տալիս. անգամ պետական բյուջեն է քննարկվում եւ ընդունվում լիարժեք թափանցիկության պայմաններում, եւ ի՞նչը պետք է պարտադրեր՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը տեղափոխել գաղտնիության ռեժիմ: Եվ ահա տարածվում են տվյալներ, որոնք պատկերը հասկանալի են դարձնում: Ըստ այդ տեղեկությունների, նշված փաստաթղթով ենթադրվում է առաջիկա տարիներին տնտեսական զարգացման բավականին համեստ դինամիկա: Այսինքն, եթե այս տարի ՀՆԱ-ի աճը կարող է լինել մոտ 5-5.5 տոկոսի սահմաններում, ինչը նախահեղափոխական ժամանակների համեմատ լրջագույն անկում է, ապա գալիք տարիներին սպասվում է, որ կունենանք 5 տոկոսից էլ պակաս աճ, որից հետո աճը կմնա նույն 5 տոկոսի շրջանակներում: Ընդ որում, անգամ մեր իրողությունների պարագայում խղճուկ աճը կարող է չլինել, հաշվի առնելով, որ միջազգային հեղինակավոր կենտրոնները դրանից մի կես տոկոսով պակաս աճ են կանխատեսում: Սրա հետ մեկտեղ, նաեւ որոշ էական գործոններ աչքաթող չանենք: Այսպես, ՊԵԿ-ն ու կառավարությունը ողջ տարվա ընքացքում գլուխ են գովում, թե ունեն հարկային եկամուտների ծանրակշիռ ավելացումներ: Իհարկե, այստեղ վիճելու շատ բան կա, սակայն ընդունենք, որ այդպես է: Ու այդ դեպքում կստանանք, որ տարվա համար սպասվող ՀՆԱ-ի 5-5.5 տոկոսանոց աճի մի պատկառելի մասը՝ տարբեր հաշվարկներով 1-1.5 տոկոսը հենց այդ հարկային աճի հաշվին է, այսինքն, որ իրական տնտեսությունը ընդամենը մի 3-3.5 տոկոսանոց դանդաղ շրջապտույտի մեջ է: Եվ, ամենավատը, որ վերին ատյաններում էլ առաջիկա տարիներին իրավիճակի փոփոխության հույսեր չկան: Այն, որ 3-3.5, ասենք նաեւ՝ 5-6 տոկոս ՀՆԱ-ի աճող ոչ մի «տնտեսական հեղափոխություն» էլ չես անի, երեւի ասելու իմաստ էլ չկա: Այսինքն, միջնաժամկետ հատվածում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ոչ թե թռիչքային, այլ գոնե տեսանելի զարգացման համար պետք էր առնվազն մի 15 տոկոսանոց աճ, սակայն ոչ մի նման հույս էլ չկա: Եվ որտեղի՞ց լինի, եթե մեկ տարվա ընթացքում երկրում ներդրումները կրճատվում են մոտ 3 անգամ...

Նիկոլական հերթական «աֆյորան»

Բայց վերադառնանք Իջեւանին: Իրատեսակա՞ն է, որ մոտ ժամանակներս մարդիկ կունենան այլընտրանքային եկամտի այնպիսի աղբյուրներ, որոնք նրանց թույլ կտան հրաժարվել անտառից. ներկայիս իրողությունները դա բացառում են: Ուստիեւ նրանց (նաեւ ողջ երկրի բնակչությանը) մնում է երեք տարբերակ. հեռանալ երկրից, անգամ ուժայինների հետ ամենօրյա բախումների գնով չհրաժարվել ապօրինի անտառահատումներից, վերջապես՝ երեխաների հետ սովամահ լինել: Փաշինյանն էլ, ով, ըստ իջեւանցիների, ինքն է ժամանակին այդ նույն անտառից օգտվել, հիմա ասում է, թե ոչ մի կոմպրոմիս: Իսկ դա նշանակում է, որ «իջեւանյան այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի»:

Կորել է Նիկոլի տնտեսական թռիչքը. համարել անվավեր

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА