o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒԹՔԻ

19.07.2019 21:40 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՉԻՉԽԱՆԻ ՅՈՒՂՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒԹՔԻ

- Հղի եմ, ունեմ թութքի խնդիր: Համացանցում կարդացել եմ, որ բարերար ազդեցություն ունի չիչխանի յուղը, ճի՞շտ է: Ասում են` ցավերը մեղմելու համար պետք է սառույցով շփումներ անել, կարելի՞ է:

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի չիչխանը

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

- Հղի կանանց շրջանում այն հաճախ հանդիպող խնդիր է: Հատկապես` կրկնածին կանանց շրջանում: Առաջնածինների մոտ` անհամեմատ քիչ է: Մեծ նշանակություն ունի այս հարցում նաեւ տարիքը: Օրինակ` 20 տարեկանների մոտ թութքը 3-4 անգամ ավելի պակաս հանդիպող խնդիր է, քան 30 եւ ավելի բարձր տարիքի կանանց մոտ: Հղիների մոտ թութքը երբեմն կարող է անախտանիշ ընթացք ունենալ. երբ արտաքին հեմորոիդալ հանգույցներ չկան, առկա են միայն ներքին հեմորոիդալ հանգույցները: Ուստի, գինեկոլոգը պետք է ժամանակին նկատի խնդիրը եւ ախտորոշի: Սակայն գինեկոլոգի խորհրդատվությունից բացի, նման խնդիր ունեցող հղի կինը պետք է նաեւ պրոկտոլոգի հսկողության տակ լինի: Հղի կանանց թութքը կարող է անհանգստացնել հղիության 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում, երբ մեծանում են արգանդի չափերը. փոքր կոնքի խոռոչի երակներում նկատվում է արյան շրջանառության կանգ: Խնդիրներ կարող են առաջանալ նաեւ ծննդաբերության ժամանակ (երկրորդ շրջան` ճիգերի ժամանակ)` սուր ցավեր, արյունահոսություն: Նշենք, որ հղիության ընթացքում թութքի վիրահատություն կատարել չի թույլատրվում: Կինը վիրահատության պետք է գնա միայն ծննդաբերությունից հետո: Ինչ վերաբերում է չիչխանի յուղին, ապա, գուցե, այն օգուտ է տալիս, ժողովրդի մեջ տարածված է շատ, թեպետ բժշկական ասպարեզում ընդունված է օգտագործել համապատասխան մոմիկներ, որոնք հղիների եւ կերակրող մայրերի համար անվնաս են, ունեն բավականին լավ ազդեցություն: Մեծ նշանակություն ունի նաեւ պրոֆիլակտիկ միջոցների ճիշտ կիրառումը` թութքից խուսափելու համար: Առաջին հերթին հղի կինը պետք է կարգավորի օրվա սնունդը:

Չիչխանի օգտակար հատկությունների մասին

Հարկ է սննդակարգի մեջ ներառել բուսական սնունդ: Այն բարելավում է աղիների աշխատանքը: Բարերար ազդեցություն ունի հատկապես ցորենի թեփը: Մարզանքը, քայլելը նույնպես դրական ազդեցություն կարող են ունենալ: Նստակյաց դիրքում երկարատեւ մնալը ցանկալի չէ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА