o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ելիսեյան պալատի 2018 թվականի ծախսերը գերազանցել են բյուջեն ավելի քան €5,5 մլն-ով

19.07.2019 12:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ելիսեյան պալատի 2018 թվականի ծախսերը գերազանցել են բյուջեն ավելի քան €5,5 մլն-ով

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ծախսերը գերազանցել են 2018 թվականի բյուջեն €5,67 մլն-ով։ Այս մասին ասվում է հինգշաբթի տարածված Հաշվիչ պալատի հաշվետվությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ծախսերը... ավելացել են 6,6 տոկոսով (2017-ի համեմատ),- ասվում է փաստաթղթում։- Ծախսերի աճը բացատրվում է, գլխավորապես, անձնակազմի ծախսերի եւ... աշխատակազմի ակտիվության ավելացմամբ։ Քանի որ նախնական բյուջետային հատկացումները՝ €103 մլն-ի չափով, անբավարար էին ծախսերը ծածկելու համար, պահուստից հատկացվել է լրացուցիչ €5,67 մլն»։

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ՍԿՍԵԼ ԼՔԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐԸ․ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Միաժամանակ նշվում է, որ Ելիսեյան պալատի աշխատակիցների թիվը նվազել է, բայց նրանց աշխատավարձը բարձրացել է 4,2 տոկոսով։ Ինչպես նշում է France Info ռադիոկայանը, աշխատակազմում արդեն խոստացել են, որ «2019-ին սկսված վերակազմակերպումը թույլ կտա բարելավել Ելիսեյան պալատի աշխատակիցների աշխատանքի պայմանները, բարձացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաեւ ապահովել ծախսերի վերահսկողությունը»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА