o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր Հայաստանի «արդարացված հանցագործները»

19.07.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նոր Հայաստանի «արդարացված հանցագործները»

Գրեթե մեկ տարի է անցել նոր Հայաստանում վերջին մեկ տարվա բուռն իրադարձություններից, որոնք հայերիս վրա մեծ ազդեցություն թողեցին: Նորովի ոգեւորվածներն ամեն հինն ու ազգայինը ուզեցին քանդել: Առաջինը թիրախում հայտնվեց Հայ Եկեղեցին: Մոմի լույսից էլ աղոտ մտքերով հայտնվեցին սրբեր ու ո՛չ ավել, ո՛չ պակաս սորոսյան հայտնի գործիքներով փորձեցին «մաքրել» մեր եկեղեցին, մաքրել այնպես, որ հայ ժողովուրդը մնա առանց հավատքի ու եկեղեցու: Այս ծրագիրը շատ ուրախացնող էր հատկապես նրանց համար, ովքեր հայրենիքի սրբության պես կրծքով պաշտպանում էին ԼԳԲՏ-ներին, մայրաքաղաքի սրտում մարիխուանան հացից կարեւոր նկարագիր տվողներին: Ցավալիորեն այդ օրերին Հայաստանի մտավոր կողմը մնաց կողմնապահ` վախենալով կորցնել ունեցած ստատուսները եւ բարիդրացիական հարաբերությունները նոր կառավարության հետ: Միակ խոսողները մնացին ազգայնականները եւ հայրենասերները, որոնց էլ բնութագրեցին իբրեւ «հաԳահեղափոխականներ»: Եվ այսպես` մեկ տարի է անցել ահասարսուռ այն դեպքերից, երբ, բառիս բուն իմաստով, գրավեցին հայոց աշխարհի հոգեւոր սիրտը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իսկ մեղավորները ցայսօր ապրում են ապահովված կյանքով: Նախկին հոգեւորական Արմեն Առաքելյանը (Կորյուն աբեղա), որ վարչապետի արեւով երդվում էր, իսկ մյուս բերանով իր եղբայրներին հայհոյում, այնքան էր տարվել չարի ճառագայթներով, որ իր խմբավորումով հարձակվեց Հայոց Հայրապետի վրա, իսկ այսօր ինքը եւ իր նմանները մնացել են անպատիժ: Նրանց սարսափելի գործողությունների համար մեծ գումարներ նվիրաբերվեցին, իսկ արդյունքում նրանք մնացին անպատիժ եւ հիմա վայելում են իրենց բարելավված կյանքը: Հավանաբար, ավելորդ կլինի տեղեկացնել, թե ինչ կյանքի բարելավման մասին է խոսքը` նոր կառուցվող տներ, շքեղ մեքենաներ, նոր պաշտոններ, իսկ վարձատրության առաջադրանքն էլ Եկեղեցին քանդելն էր: Անցել է մեկ տարի, եւ այս «բարեպաշտները» իրենց իրական երեսն են ցույց տվել: Անհավատալի է, բայց նրանցից որոշներն էլ այսօր իրենց քարոզչության ողջ եռանդը դրել են Նիկոլ Փաշինյանին փնովելու եւ հայհոյելու վրա: Իրենց ֆեյսբուքյան էջերում երեսով են տալիս, «թավիշ» բառն են շահարկում եւ իրենց հատուկ գռեհկությամբ հայհոյանքներ են տեղում վերջինիս հասցեին: Այս շարժումն էժանությունից էլ էժանացել է այն բանից հետո, երբ ցիտում է հայտնի սորոսականների մտքերը, որոնք եկեղեցու օպոզիցիան են կազմում եւ հավատքի հետ կապ չունեն: Ի դեպ, պարզվում է, որ հիմա այս սուպեր «բարեպաշտների» ուսուցիչներն են դարձել «Սասնա ծռեր» հայտնի զինված խմբավորումը, որոնց խղճին մնացին անմեղ 3 ոստիկանների կյանքը, անցել է ուղիղ երեք տարի, եւ այսօր նրանք ազատության մեջ են: Հիշեցնենք, որ հայտնի հակաեկեղեցական խմբից Գեւորգ Յազիչյանը վերջերս միացել էր «Սասնա ծռերի» դեպի Արցախ ավտոերթին եւ կոչ էր անում միանալ բոլորին: Կարեւոր է նաեւ արձանագրել, որ հայ եկեղեցու դեմ պայքարող «ցուցարարների» գերակշռող մասը նույն «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն ու գաղափարակիցներն են, անգամ մեկնաբանություններում եկեղեցուն ամենավերջին հայհոյանքներ էին հասցնում «Սասնա ծռերին» սատարող ֆեյքերի ֆաբրիկան, որն ակնհայտորեն կառավարվում է մեծամասամբ ԱՄՆ-ից: Ու այսպես երեքի փոխարեն վաղը կարող է տասը զոհ լինել, ինչի մասին առնվազն հուշում են վերջին իջեւանյան դեպքերը, երբ կրկին ունեցանք վիրավոր ոստիկաններ, չէ որ, միեւնույնն է, պատժող չկա, միեւնույնն է, այս ահասարսուռ տեսարանների ու իրադարձությունների համար նոր Հայաստանում չեն պատժում: Շուրջ մեկ տարի առաջ սկիզբ առած հակաեկեղեցական այդ շարժումը հազարավոր հայերի հոգիներ սպանեց, իսկ ըստ Ավետարանի` դա ավելի վատ է, քան մարմին սպանելը: Այնպես որ, մեզ մնում է զգուշացնել դասագրքային ճշմարտությունը, որ մարդկության պատմության մեջ բոլոր ոճրագործությունները պետք է արժանի գնահատական ստանան, այլապես դրանք կարող են կրկնվել ավելի վատ եւ ավելի դառը հետեւանքներ ունենալ: Անցել է մեկ տարի, բայց մենք մոռացել ենք այս վատ պատմությունները, իսկ օձերը տաքանում են...

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА