o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

19.07.2019 12:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ռուսաստանի ԱԳՆ տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի նման մտադիր է չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի համար։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ Ըստ ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետի, ռուս-վրացական հարաբերություններում նկատվող վերջին լարվածությունը չի փոխել Մոսկվայի մտադրությունը։ Սակայն Կարասինը նաեւ նկատել է, որ գործնական հարթության վրա հարցը տեղափոխելու համար հարկ է, որ վրացական կողմից ընդառաջ քայլեր նկատվեն։ Բարձրաստիճան դիվանագետը նկատեց, որ Մոսկվան այս ուղղությամբ ջանքեր ներդնում է եւ կոչ արեց Թբիլիսիին էլ անել նույնը։

Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА