o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բնապահպանության նախարարն իրե՞ն է հայտնի կենդանու տեղը դրել, կառավարությա՞նը, թե` ժողովրդին

19.07.2019 11:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բնապահպանության նախարարն իրե՞ն է հայտնի կենդանու տեղը դրել, կառավարությա՞նը, թե` ժողովրդին

Երեկ կառավարության նիստում ցնցող հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` Սեւանի ճգնաժամի հետ կապված Փաշինյանին ներկայացնելով նման պարզաբանում. «Պարոն վարչապետ, այսօր վիճակը բավական լավ է, և կարող եմ նշել, որ այն թափանցիկության ցուցանիշը, որ այսօր կա Սևանում, 2018-2019 թթ. չի եղել, այսինքն՝ 6.5 մ ավելի, երբ 2018-2019 թթ. միջինը 2 մ է եղել, որակական մասով բավական լավն են ցուցանիշները: Կապտականաչ ջրիմուռների բուռն աճը, որը երկրորդ տարին է դիտարկվում, մի քանի գործոնների հանրագումար է, որոնց մեջ կան և՛ բնակլիմայական պատճառներ, և՛ կեղտաջրերի հոսք, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսք, և անասնապահություն, մի քանի գործոններ, որոնք, գումարվելով նաև բնակլիմայական և կլիմայական փոփոխություններին, շատ ավելի էականորեն մեծացնում են ճնշումը: Դրա պատճառով նաև ունենում ենք այս դեպքը...»:

Դուք ինքներդ Ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ՝ ցույց տալով ողջ երեսպաշտությունը և անկարողութունը սեփական ժողովրդին. Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին

Լավ, էս կառավարությունում խելքը գլխին մեկը չկա՞ր, որ նախարարից հարցնել` պարո´ն Գրիգորյան, սա ի՞նչ հրաշք է, ինչպե՞ս է ստացվում, որ երկու տարի շարունակ լճում 2 մետր տեսանելիություն ունեինք, ու հանկարծ այն մի օրում դարձավ 6.5 եւ ավել մետր: Ավելի կոնկրետ, եթե լիճը «ծաղկում» է այն բոլոր գործոնների ազդեցությամբ, որոնք թվարկեց նախարարը, ապա մինչեւ կեռ առ կետ այդ հարցերը չկարգավորվեն, պարզապես անհնար է, որ ջրի որակական մակարդակն ունենա այնկիսի կտրուկ փոփոխություն, ինչպիսին ներկայացրեց նախարարը: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մասնագետներից եւ հոգացավ անձանցից սկսած, վերջացրած պետական պաշտոնյաներով աղաղակում էին, որ լճի վիճակը շատ վատ է: Ուրեմն, այդ մեկ շաբաթվա ընթացքում այդ ի՞նչ է արալ նախարաարությունը, որ լճի որակը փոխվեց: Սակայն սա անիմաստ հարց է` նախարարությունը մատը մատին չի տվել` լճի մաքրման հարցով: Ինքնամաքրման տարբերակն էլ է բացառված. 2 տարի տեսանելիությունը 2 մետր էր, այսինքն` չկա ինքնամաքրման գործընթաց: Ու երբ միանգամից տեսանելիությունը «դառնում» է 6.5 մետր, դա այլ հարց է առաջ քաշում. իսկ արդյոք կդառնա՞ր, եթե Սասունը չսպառնար, որ կառավարության դիրքորոշումը կտրուկ չփոխվելու դեպքում կփակի ճանապարհները: Պատկերացրեք, որ փակեր, եւ այս նոր աղմուկը գնար-գումարվեր Իջեւանի աղմուկին: Այս դեպքում երեւի Նիկոլը գիշերները մղձավանջային երազներում Սասունի խոստացած «թավշյա հեռացումն» էր տեսնելու: Ու ճիշտ պահին` իսկական հրաշք. լճի տեսանելիությունը մի օրում «դարձավ» 6.5 մետր: 

Չնայած նախարարի հետ պետք չէ վիճել, անիմաստ է: Միայն նշենք, որ եթե անգամ լճում տեսանելիությունը 6.5 մետր է, դա էլ բան չի փողում: Համոզվելու համար բերենք մեկ մեջբերում նույն Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնակաան կայքում ներկայացված «Սեւանա լճի ջրի որակը, հուլիս 2018թ.» փաստաթղթից. «Սեւանա լճի թափանցիկությունը նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ նվազել է` 14մ-ից իջնելով 2.5մ»: Ու հիմա, եթե իրոք ունենք 6.5 մետր թափանցիկություն, դա քիչ բան է տալիս. 2017թ.-ի համեմատ ավելի քան կրկնակի անգամ պակաս է, եւ պահպանվում է անցած տարվանից սկսած` մեկ սրվելով, մեկ մի փոքր թուլանալով: Ավելին, նույն այդ փաստաթղթի համաձայն` լիճը բոլոր վտանգավոր կուտակումների առումով էապես բարձր մակարդակ ունի 2017թ. համեմատ: Արդյունքում, կառավարության նիստում նախարարի ներկայացրած լավատեսությությամբ Գրիգորյանն իրե՞ն է հայտնի կենդանում տեղը դնում, կառավարությա՞նը, թե` ժողովրդին:

Թեմայի ուշագրավ մանրամասները ներկայացված են «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում

Ք. Սարգսյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА