o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.07.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Բոլոր խառնակ ժամանակներին բնորոշ է, որ հացթուխը կոշիկ է կարում, իսկ կոշկակարը հաց է թխում: Անշուշտ, զարմանալի չէ, որ «Նիկոլի թվին» դա Հայաստանում համատարած է, բայց մեզ զարմացրեց ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ, ով Իջեւանում խոսում էր ոչ թե լրտես բռնելու կամ յուրահատուկ հանցագործություններ բացահայտելու մասին, այլ խորացել էր սոցիալ-տնտեսական թեմաների մեջ. «Այն ուղերձը եւ հորդորը, որ կցանկանամ հնչեցնել մեր Տավուշի մարզի բնակչությանը, հետեւայլն է` Տավուշը բացառիկ մարզ է իր անտառներով, եւ դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, եւ այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է անտառային զբոսաշրջություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ եւ զբոսաշրջային տարածքներ»: Պատկերացնո՞ւմ եք` ԱԱԾ տնօրենը անտառային զբոսաշրջությունից է խոսում: Լավ, բայց այդ դեպքում համապատասխան նախարարը ո՞ր գրողի ծոցում է:

ԶԱՐՄԱՆՔ

Այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15 000 դրամ վարձատրությամբ, կառավարությունում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ: «Նախօրեին Իջեւանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականացվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես, «Արարատ-ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն` 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են` մի պահանջ ունեն ու այդ պահանջը պետք է կատարվի»,- նշեց նա: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե օրական նշված վարձատրությունը սեւ շուկայում 1խմ փայտի վաճառքի գինն է: Առաջին հայացքից թվում է, թե այդ ինչ զարմանալի մարդիկ են իջեւանցիք, որ վազելով չեն համաձայնվում այդպիսի լավ վարձատրվող աշխատանքի... Բայց, օրինակ, եթե ընդամենը մեկ աշխատող 7, կամ 10 հոգանոց ընտանիք է պահում, ապա այդ գումարով իրոք դժվար կլինի նման խնդիր լուծելը: Համ էլ, այս ամբողջում ինչ-որ թաքցվող բան կա, քանի որ երբ դիտում ես իջեւանյան բողոքի ակցիաների տեսագրությունները, այնտեղ ատելության այնպիսի լիցք է երեւում, որ մարդ վախենում է: Հո դատարկ տեղը չծլե՞ց այդ ատելությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Այս ամբողջ թոհուբոհում քիչ էր մնում մոռանայինք Սեւանը: Ինչ վերաբերում է Սեւանին, ապա բավարար եղավ, որպեսզի ԶԼՄ-ներում հայտնվեն սիգի պահածոյի հսկայական շարանների լուսանկարները, եւ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ վայրկենապես զարմանալի մեծ ծավալների գործ արեց. «Սիգ ձկնատեսակի այլ վայրերում, բացի Սեւանա լճից, հանդիպելու, դրա արդյունաբերական կամ արհեստական արտադրության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն չունի: Բացի այդ` ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013-2019 թթ. Հանրապետություն սիգ ձկնատեսակ չի ներմուծվել»: Իսկ հետո թվարկվում է, թե որտեղ քանի տոննա կամ տասնյակ տոննա սիգի պահածո կամ ապխտած տարբերակ է հայտնաբերվել, այդ թվում` նաեւ ՌԴ արտահանած... Լավ, եթե այդքան հոյակապ գիտեիք արդյունաբերական մասշտաբի ոճրագործության տեղերը, ինչո՞ւ տեղներից շարժվեցիք միայն այն բանից հետո, որ մամուլը սկսեց բոլորիդ թքել-մրել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА