o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ում ովքեր կերան «պահպանակով» շոկոլադը

19.07.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԱԺ-ում ովքեր կերան «պահպանակով» շոկոլադը

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ` հասարակական հիմունքներով ձեւավորված խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» հետ համագործակցության շրջանակում վերջերս ԱԺ-ում ներկայացվել է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասը», ցուցադրվել է նաեւ «Աբորտներ` խնդրի վերադարձ Եվրոպայում» վավերագրական ֆիլմը: Սակայն, պարզվում է` միջոցառումն այսքանով չի սահմանափակվել, պատգամավորներին փորձել են «քաղցրով» ֆռռացնել: Հակաբեղմնավորիչների եւ սելեկտիվ աբորտների մասին իբրեւ քննարկումը բանախոսները տրանսֆորմացրել են Ստամբուլյան կոնվեցիայի վավերացման գովազդի ներքո: Սակայն ուշագրավը ոչ թե սա է, այլ այն, թե ինչ է ներկայացվել դրա տակ: Պարզվում է` ո՛չ ավել, ո՛չ պակաս Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հիմնարար գաղափարներից մեկն էլ այն է, որ աբորտները պետք է խրախուսվեն, կնոջը չի կարելի ասել, որ աբորտները մարդասպանություն է, այլ ինքը պետք է որոշի` ծննդաբերի, թե` ոչ: Այսինքն` Ստամբուլյան կոնվենցիայով հակառակ դեպքում` կընկալվի, որպես կնոջ հանդեպ բռնության տեսակ, թե բա ինչպե՞ս կարելի է կնոջն ասել` մի՛ գնա աբորտ արա: Ահա այսպես դեմոգրաֆիական խնդիր ունեցող երկրում հիմա էլ աբորտներն են խրախուսում եւ այս կոնտեքստում էլ պատգամավորներին բաժանել են փոքր տուփերով շոկոլադներ, որի վրա գրված է` հակաբեղմնավորիչ: Իսկ շոկոլադների վրա նկարված են տարբեր տեսակի հակաբեղմնավորիչներ` սրվակներ, պահպանակներ եւ այլն: Խորհրդարանական կուլիսներում իշխանական թեւին սա ոգեւորել է, ընդդիմությանը` վրդովվեցրել: Իսկ թե ովքեր են կերել «պահպանակով» շոկոլադները, դարձել է զավեշտի թեմա քաղաքական շրջանակներում: Շատերը կատակում են, թե «պահպանակով» շոկոլադ ուտողները հայտնի կդառնան, երբ պարզվի` օրենսդիրներից ովքեր են կողմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

​​​​​​​«Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով». Գեղամ Պետրոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА