o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուր են տանում օրենքով գողի սպանության թելերը. Ուշագրավ մանրամասներ

19.07.2019 11:26 ՔՐԵԱԿԱՆ
Ուր են տանում օրենքով գողի սպանության թելերը. Ուշագրավ մանրամասներ

Մասիվում սպանված օրենքով գող Անդիկի սպանությունը շարունակում է թիվ մեկ քննարկման թեման լինել: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի այս օրերին քննարկվում են սպանությունը նախապատրաստելու ամենաբազմազան վարկածները: Ըստ նույն լուրերի, որքան էլ, որ տարբեր շրջանակներ փորձում են վարկածներ փնտրել, որ սպանությունը պատվիրվել է դրսից, այնուամենայնիվ, ըստ օդում կախված լուրերի` թե՛ իրավապահ եւ թե՛ այլ շրջանակների համար կամաց-կամաց ակնհայտ է դառնում, որ առանց տեղի որոշ շրջանակների «աջակցության» չէր կարող օրենքով գողի սպանությունը հաջող էր:

«Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է

Հատկապես զարմանք է առաջացնում այն փաստը, որ սպանությունից շատ չանցած` կիլլերի ողջ հետագիծը` տարբեր ռակուրսներից ֆիքսված հայտնվեց ոչ թե ուժայինների, այլ մամուլի ձեռքում:

Շրջանառվող լուրերի համաձայն, առնվազն զարմանալի է նաեւ նախաքննությունն իրականացնողների «նիրհը», այն դեպքում, որ սպանությունից անցել է շուրջ երկու շաբաթ, փաստով առկա է տեսանյութը, բայց դեռ քար լռություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА