o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կամ այն փուլում էր հոգեբույժի կարոտ, կամ` հիմա». Հայրիկյանը` Փաշինյանին

19.07.2019 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կամ այն փուլում էր հոգեբույժի կարոտ, կամ` հիմա». Հայրիկյանը` Փաշինյանին

«Հայաստանի պատմության դինամիկան ցույց է տալիս, որ ամեն 10 տարին մեկ Հայաստանում տեղի են ունենում Սահմանադրական փոփոխություններ: Եթե էս տրամաբանությամբ գնանք եւ նույն տրամաբանությամբ« ասենք, 10 տարի հետո Սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան 2025 թվականին կամ 30 թվականին, կստացվի« որ մեր երազանքների Սահմանադրական դատարանը մենք երբեք չենք ունենալու»,- այս մասին իր վերջին հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` այդպես էլ շրջանցելով հարցի պատասխանը, թե այսօր սահմանադրական բարեփոխումներ պետք են, թե` ոչ: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ ասաց, որ հավատարմություն սեփական խոսքին, ցավոք, այդպիսի շռայլությունն իրենց տրված չէ:

Նիկոլ, հենց փորձեցիր պատասխանատվության բեռը դնել ժողովրդի վրա,հաջորդ քայլով պիտի հրաժարական տաս. Արմեն Աշոտյան

- Մենք ականատես ենք եղել բազմաթիվ տխրեցնող իրավիճակների, եւ որեւէ մեկի համար չէի ուրախանա, առավել եւս` Հայաստանում պատասխանատու դիրք զբաղեցնող մարդու համար, որը հայտարարում է մեկ բան, տալիս է մի գնահատական եւ անում հակառակը: Մանրամասն չասեմ, դրա մասին ցանկացած կիսագրագետ քաղաքագետ էլ խոսում է: Եթե դու հայտարարել ես, որ այս Սահմանադրությունը կարված է մերժված իշխանությունների համար, բայց հետո հայտարարում ես, որ փաստարկ չկա` Սահմանադրություն փոխելու, սա արդեն իրավագիտությունից, քաղաքագիտությունից, հանրային կյանքից դուրս է եւ արդեն առողջապահպական խնդիր է: Սա ասում եմ ցավով, եթե մարդը խոսում էր այն մասին, որ նախկին իշխանություններին պետք է մերժել` իրենց բացասական գործերի համար: Բայց հետո այս Սահմանադրությամբ աշխատում է, ուրեմն` կա՛մ այն փուլում էր հոգեբույժի կարոտ, կամ` լավագույն դեպքում` հոգեբանի, կամ` հիմա: Ու հիմա մի անգա՞մ էլ պետք է խոսքը փոխի, քանի՞ անգամ կարելի  է խոսքը փոխել: Մի անգամ լսե՞լ եք, որ Հայաստանի իշխանավորներից որեւէ մեկն ասի` մենք այնքան էլ փորձառու չենք, ներողություն ենք խնդրում այս քայլի համար: Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները տարվա մեջ մի քանի անգամ ասում են` գիտեք, այս կարծիքն ունեի, բայց այնքան էլ ճիշտ չէի, ներողություն եմ խնդրում: Ինչո՞ւ Սերժն ասաց` ես սխալ էի, Նիկոլը` ճիշտ, մինչեւ հիմա մեզնից ոչ ոք չգիտի, թե որ հարցում էր ինքը սխալ, Նիկոլը` ճիշտ, բայց մարդն ասաց, որ «ես սխալ էի»: Դուք երբեւէ լսե՞լ եք, որ սրանք ասեն` սխալ ենք: Հիմա մի անգամ գոնե պետք է ասեն, որ անցյալ տարի, երբ երկու անգամ մերժում էինք Պարույր Հայրիկյանի ներկայացրած սահմանադրության նախագիծը, մենք սխալ էինք, Հայրիկյանը` ճիշտ: Բայց դրա համար նախեւառաջ քաղաքական գիտակցությունն եւ գրագիտությունն է պակասում:

Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, հասկանում եմ` նրա սիրտը «Lydian» ընկերության բաժնետոմսերում է. Փոստանջյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА