o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

19.07.2019 10:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերն անհանգստանալու առիթներ կունենան:  Ձեր մտերիմները, ում աջակցության վրա դուք հույս էիք դրել, չեն կատարի իրենց խոստումները, ինչը Ձեզ չափազանց կտխրեցնի: 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՑԼԵՐ 

Այսօր  ծառայողական սիրավեպի մեծ հավանականություն կա, սակայն արժե մտածել անվան մասին, քանի որ չարամիտ մարդկանց ասեկոսեները  լուրջ հարված կարող են հասցնել ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօրվա երեկոն ցանկալի է նվիրել ընտանիքի եւ սիրելիների գրկում հանգստին. ձեզ հարկավոր է վերականգնել ուժերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեն զգա: Ավելին, ձեզ հեշտությամբ կսիրահարվեն առաջին իսկ հայացքից: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը բարեհաջող կլինի ռոմանտիկ հանդիպումների համար, ճիշտ է, շատ գումար կծախսեք, բայց արդյունքը դրական կլինի: 

ԿՈՒՅՍԵՐ

Անձնական հարաբերությունների տեսակետից Կույսերի մոտ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների եւ ընկերների, ինչպես նաեւ ձեր երկրորդ կեսի հետ: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար հեշտ օր չի լինի, բայց կպահպանեք ձեր հանգստությունը եւ կհաղթահարեք օրվա բոլոր փորձությունները: Հնարավոր է՝ կատարվեն ձեր ամենաթանկ երազանքները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճների մոտ չափազանց բարձր ինտելեկտուալ ներուժ կնկատվի: Ճիշտ է, դժվար թե շատ հաջողակ լինեն անձնական տեսակետից: Գործնական հարաբերությունները կհաստատվեն հեշտությամբ, իսկ ռոմանտիկ տեսակետից՝ ոչ այնքան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորներին կհաջողվի լուծել իրենց անձնական խնդիրները, հասկանալ սեփական զգացմունքներն ու ցանկությունները եւ թե ինչ է ցանկանում սիրելին: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հիանալի կանցնեն անձնական հանդիպումները: Բոլորի մոտ, ում հետ շփվելու եք, անմոռանալի տպավորություն կթողնեք: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսների խոհեմությունն ու գործնական ջիղը կօգնեն նրանց ճիշտ գնահատել իրավիճակը, որը տիրում է այժմ նրանց անձնական հարաբերություններում: Ձեր ներքին ձայնին վստահեք ավելի շատ, քան շրջապատի խորհուրդներին:

ՁԿՆԵՐ

Այս օրը Ձկների կյանքում չափազանց բարենպաստ կլինի նույնիսկ ամենահամարձակ սեթեւեթանքի համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА