o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՎՐԱ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿՐԱԿԵԼԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿ ԷՐ

19.07.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՎՐԱ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿՐԱԿԵԼԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿ ԷՐ

Վերջին ժամանակներս հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները մի տեսակ ձայն-ձայնի տված` մեկնեցին ԱՄՆ: Նույն օրերին Նահանգներում էին փոխվարչապետ Ավինյանը, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն է մի մեծ պատվիրակությամբ այնտեղ՝ պետության գրպանից մի 70-80 հազար դոլար ծախսի հաշվին: Վերջապես, ԱՄՆ-ում է արտգործնախարար Մնացականյանը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայաստանը չարաշահել է ՄԱԿ-ի անդամակցության իրավունքը

 

ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՀՀ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՄՆ-ՈՒՄ

Թե ինչու հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները միաժամանակ հայտնվեցին ԱՄՆ-ում, իհարկե, կարելի է նաեւ պատահականություն համարել: Կամ որ ամառ է, չինովնիկական վերնախավն էլ որոշել է օգտակարը համատեղել հաճելիի հետ: Չնայած` այս տարբերակի դեպքում անհասկանալի է մնում «օգտակար» ասվածը, քանի որ, երեւի, բացի Մնացականյանից (որին դեռ կհասնենք), մեր մյուս երկու պաշտոնյաներն ինչ-որ կարեւոր հանդիպումներով աչքի չընկան, որոնք հույսեր կտային, որ մեր պետությունը գոնե այդ գործուղումների վրա ծախսած փողերը ետ կստանա: Բայց նաեւ չբացառենք, որ մեր պաշտոնյաներն ունենում են նաեւ լուսաբանման ոչ ենթակա հանդիպումներ, եւ այդ դեպքում կստանանք այլ պատկեր: Համենայնդեպս` ֆիքսենք. միաժամանակ ԱՄՆ-ում են ՀՀ օրենսդիր, գործադիր մարմինների եւ արտաքին քաղաքականության ներկայացուցիչները, ինչը նաեւ այն տպավորությունն է թողնում, որ ամերիկացիները հայաստանյան իշխանության հիմնական թեւերի ղեկավարների հետ պարզելու ինչ-որ հարցեր ունեն: Իրատեսական է այս տարբերակը եւ եթե այո, ինչ են պարզելու, ժամանակի ընթացքում պարզ կդառնա: Իսկ այս պահին ֆիքսենք, որ Մնացականյանի առումով ինչպես առանցքային հանդիպումների, այնպես էլ քննարկվող խորքային հարցերի փաստեր կան: Նրա հանդիպումներից մեկը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռեկերի հետ էր: Այս հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում խոսվում է տարբեր հարցերի քննարկումից, եւ այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հետ կապված խնդիրները: Այնուամենայնիվ, ընդգծված է նաեւ Արցախի հարցը. «Հայաստանի ԱԳ նախարարը եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը: Երկուստեք առանձնահատուկ ընդգծեցին խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը»:

Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռի վթարի պատճառը Կասպից ծովի երկնքում թռչունների երամի հետ բախումն է եղել. երկրի ՊՆ

Ընդ որում, արցախյան թեմայի քննարկումը Ռեկերի հետ հազիվ թե այն մակարդակով լիներ, ինչ-որ այդ թեմայի շուրջ սովորաբար խոսվում է տարաբնույթ այն պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ: Նկատի ունենք հետեւյալը. մեկ ամիս առաջ Վաշինգտոնում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման հետ կապված Մինսկի խումբը տարածելով իր սովորական պաշտոնական հաղորդագրությունը, նաեւ նման միտք էր ընդգծել. «Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունիսի 20-ին Վաշինգտոնում խորհրդակցություն ունեցան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Համանախագահներն առանձին-առանձին, ապա համատեղ հանդիպումներ ունեցան նախարարների հետ: Նրանք նաեւ իրավիճակի եւ կարգավորման բանակցությունների կարգավիճակի մասին ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռեկերին...»: Հիշեցնենք. վաշինգտոնյան հանդիպման շեմին Բոլթոնը ներկայացրեց հրապարակային հայտ, որ հանդիպումը իր հովանու ներքո լինի: Բայց այն, որ ՄԽ-ի հայտարարությունում հատուկ ընդգծվեց Ֆիլիպ Ռեկերի անունը, ակնարկ էր, որ ԱՄՆ-ն նախընտրեց Բոլթոնի փոխարեն, որպես իր կողմից այդ հանդիպման պայմանականորեն ասենք՝ «կուրատորի» ֆունկցիան տալ ոչ թե Բոլթոնին, այլ՝ Պետքարտուղարությանը: Ընդ որում, եթե մինչ այդ տեղի ունեցած մոսկովյան հանդիպման «կուրատորությունն» իրագործում էր ՌԴ ԱԳՆ-ն, այն էլ ամենաբարձր՝ նախարար Լավրովի մակարդակով, ապա Վաշինգտոնում վերահսկողը ոչ թե պետքարտուղար Պոմպեոն էր, այլ, ելնելով ՄԽ հաղորդագրությունից, Ռեկերին: Իսկ ահա այդ նույն Ռեկերիի հետ Մնացականյանը շարունակում է քննարկումները, դա հիմք է տալիս մտածելու, որ ամերիկյան պաշտոնյայի այդ «կուրատորական» ֆունկցիան դեռ գործում է, այսինքն՝ Պետքարտուղարությունը դեռ ուշադրության տակ է պահում վաշինգտոնյան հանդիպումն ու դրա ժամանակ եղած պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Չնայած` նաեւ չմոռանանք, որ մինչ վաշինգտոնյան այս այցը Մնացականյանը Սլովակիայում նաեւ Լավրովի հետ էր հանդիպման առիթ ունեցել: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հակիրճ հաղորդագրության մեջ նաեւ այս միտքը կար. «Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»: Այսինքն՝ քննարկումների շրջանակները մոտավորապես նույնն են, ինչ Ռեկերի հետ՝ Արցախ՝ տարածաշրջանային խնդիրների շրջանակում: Իսկ սա հուշում է, որ Մամեդյարովի հետ վերջին հանդիպման պայմանավորվածությունների ընթացքի հարցը մնում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում, սակայն Մոսկվայի պարագայում ավելի բարձր՝ ԱԳ նախարարի մակարդակով:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՆ ՍԿՍԵԼ ԼՔԵԼ ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐԸ․ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐ

Վաշինգտոնյան հանդիպման վրա ՄԽ երկու առանցքային համանախագահ երկրների կենտրոնացվածությունն էլ իր հերթին դժվար է պատահականություն համարել, առավել եւս, որ այդ պայմանավորվածության որոշ դրվագներ նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներ հետ ուղղակի առնչություններ ունեն: Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարել էր, որ ՄԽ-ն կողմերին է ներկայացրել կոնկրետ փաստաթուղթ այն առաջարկների հիման վրա, «որոնք արդեն քննարկվել են»: Այդ թվում, որ խոսքը նաեւ հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայման մասին է: Նա նաեւ ընդգծել էր, որ տրվել է քննարկման 2-3 ամիս ժամանակ, որից հետո պետք է նոր հանդիպում լինի: Այսինքն, որ հիմա այդ քննարկումների փուլն է, որը 1-2 ամսից ավարտվելու է, հասկանալի է: Մյուս կողմից, մեր ներկայացուցիչները բավականին սառը վերաբերվեցին այդ հայտարարությանը, թեեւ առանձնապես հերքելու բան էլ չկար: Իսկ դա նշանակում է, որ հիմնական քննարկումները համանախագահ երկրները պետք է հենց հայկական կողմի հետ իրականացնեն, եւ, ելնելով Մնացականյանի հիշատակված հանդիպումներից, կարելի է ենթադրել, որ այդ քննարկումները ակտիվ ընթացքի մեջ են: Սրանից զատ, մեկ հետաքրքիր հանգամանքի եւս ուշադրություն դարձնենք: Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ազերիները հերթական անգամ զինադադարը խախտել են, սակայն այս դեպքում՝ բուն ՀՀ-ի դեմ եւ սովորաբար հանդարտ համարվող հատվածում՝ Նախիջեւանից կրակել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ. «Եղել են գյուղի ուղղությամբ կրակոցներ` ոչ մեծ տրամաչափով եւ ոչ մեծ ինտենսիվությամբ: Փոխհրաձգություն է եղել, հայկական կողմը պատասխանել է: Փամփուշտներից մեկը, ինչպես ես հետո տեղեկացա, ընկել է Ելփին գյուղի բնակիչներից մեկի կտուրին»: Իհարկե, այստեղ կարող ենք հիշեցնել մեկ տարվա վաղեմությամբ մեր հրապարակումներն այն մասին, թե ինչ ահռելի վտանգ է պարունակում Նախիջեւանի սահմանամերձ հատվածներում թշնամու դիրքերի առաջխաղացումը: Սակայն ֆիքսենք միայն բուն փատը. Ա.Հովհաննիսյանի հայտարարությունը փաստում է, որ հակառակորդը Նախիջեւան-Հայաստան սահմանագծի որոշ հատվածներում այնպիսի դիրքերում է, որտեղից անգամ հրաձգային զինատեսակներով կրակի տակ է պահում ոչ թե պարզապես մեր սահմանամերձ բնակավայրերը, այլ որ շատ ավելի վտանգավոր է ռազմավարական առումով, այն գյուղերը, որոնք գտնվում են Երեւանից Մեղրի եւ Արցախ տանող մայրուղու առանցքային, գրեթե այլընտրանք չունեցող հատվածները (տե՛ս քարտեզը): Իհարկե, այդ մեկ-երկու կրակոցները բան չեն տալիս: Սակայն դա նմանվում է հակառակորդի կողմից իրավիճակը հիշեցնելուն, որ եթե հրաձգային զենքով կարող են հարվածել, առավել եւս կարող են ականանետերով (ինչը տվյալ տեղանքում ամենավտանգավորն է) ու հրետանիով: Ու ինչո՞ւ հենց այս պահին որոշեցին այդ մասին հիշեցնեն: Նման չէ՞ նրան, որ մի կողմից՝ Մոսկվան եւ Վաշինգտոնն են քաղաքական հարթակում քննարկում ՄԽ-ի առաջարկների ճակատագրի հարցը, իսկ ահա մյուս կողմից՝ ազերիներն են ակնարկներ հղում՝ բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր հեռանկարների մասին: Եվ այս իրողությունները, ինչ խոսք, նաեւ հիշեցնում են այն գերբարդ իրավիճակի մասին, որը կաորղ է ձեւավորվել արցախյան ուղղությամբ արդեն մեկ-երկու ամսից:

Ադրբեջանի և Վրաստանի սահմանին իրականացվելու է չհամաձայնեցված տարածքների համատեղ զննում

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА