o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՆԳԻՍՏ, ԸՆԿԵՐ ՏԱՆԿԻՍՏ»

19.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՆԳԻՍՏ, ԸՆԿԵՐ ՏԱՆԿԻՍՏ»

Եվ այսպես, բոլորի քննարկման առարկան դարձավ այն, որ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում սպառնաց ընդդիմությանը տանկերի թրթուրների տակ ճզմել: Եվ դա հնչել էր շատ հարմարավետ եթերում` «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանը այնպես էր դասավորել հարցերը, որ ժողվարչապետին առավելագույնս հարմարավետ լինի պատասխանելը: Բայց հարցազրույցը ծայրից ծայր խայտառակություն էր, պարզապես տանկերի մասին դրվագը ամենասկանդալայինն էր:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ԾԱԼԱՊԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Ուշագրավ է, որ տանկերի մասին Նիկոլը բլթացրեց այն բանից հետո, երբ Հրայր Թամրազյանն, այնուամենայնիվ, նրան ուղղեց Ռոբերտ Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ հարցը: Թերեւս Քոչարյանի անվան հիշատակումն իսկ ժողվարչապետի հոգում ինչ-ինչ մութ շերտեր է խառնում իրար: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի համոզմամբ. «Ավելի վաղ գրել էի ու այսօր հարցազրույցի այս հատվածը լսելով` առավել եւս համոզվեցի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը լսելով` Նիկոլ Փաշինյանն այնպես է նյարդայնանում, որ կորցնում է տրամաբանելու ունակությունը: Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է հիշեցնել, որ ընդդիմության դեմ տանկեր առաջին անգամ փողոց հանել է իր քաղաքական կնքահայր Լեւոն Տեր- Պետրոսյանը դեռ 1996 թվականին ու այսօր առոք-փառոք ապրում է իր դղյակում»:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Եվ իրոք, Նիկոլի հոգեւոր հայրիկ Լեւոնն էր, որ 1996-ին տանկերի միջոցով ճնշեց ընդդիմությանը եւ ոչ լեգիտիմ ձեւով կարգվեց նախագահ: Հենց նրանից էլ Նիկոլը պետք է սովորած լիներ, մեկ էլ` Վանոյից, ով ասել էր, որ եթե նախագահի վրա են քշում, ապա մի 800 հոգու սպանել էր պետք...

Բայց ինչո՞ւ հենց Քոչարյանի անունը լսելով Նիկոլը հիշեց տանկերը: Արտակարգ դրության ժամանակ տանկեր չկային, կային զրահամեքենաներ, բայց քանի որ դասալիք Նիկոլը, երեւի թե, միայն Հաղթանակ զբոսայգում էր տանկ տեսել, զրահամեքենաները նրա աչքին տանկ էին երեւացել: Ինչեւէ, կան նաեւ քաղաքական այրեր, ովքեր ուղղակիորեն հրապարակավ կասկածի տակ են դնում վոժդի հոգեկան առողջությունը: Այսպես, ըստ Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ, քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանի. Նիկոլի մոտ կարծես դասական պարանոյա է, նա այնքան է վախեցած նախկին իշխանություններից, որ հիմա ամեն տեղ նրա աչքին նախկիններ են երեւում, եւ նրան թվում է, թե նախկիններն իրեն ամենուր հետապնդում են: Իջեւանի միջադեպը տիպիկ սոցիալական եւ իրավական հարթության վրա գտնվող միջադեպ է, քաղաքական բաղադրիչ այստեղ չկա: Բայց արի ու տես, որ Նիկոլն իր այսօրվա խոսքում չդիմացավ ու ասաց, որ այդ մարդիկ նույնպես կարող է նախկիններից ուղղորդված լինեն: Հոգեբույժի կարիք կա այստեղ»:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

ՀՀ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ շեշտում է Նիկոլի խոցված փառասիրությունը. «Տանկիստ» Նիկոլին հանգիստ չեն տալիս զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դափնիները, որի գլխավորությամբ խորհրդային տանկերը մտան ու գրավեցին Բեռլինը: Մերօրյա «տանկիստին» ասեք, որ տանկերը հակառակորդից պաշտպանվելու համար է, այլ ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու»:

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Ինչեւէ, վոժդի հոգեվիճակի մասին եզրակացություն թող տան Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետները», բայց մի բան կարելի է հաստատ արձանագրել, որ ՀՀ երկրորդ նախագահը ահավոր վախ է հարուցում ժողվարչապետի մոտ, եւ նա պատրաստ է ցանկացած, ամենաանտրամաբանական եւ ինքնակործանարար քայլերի գնալ, միայն թե Քոչարյանը հանկարծ ազատության մեջ չհայտնվի ու նրա հախից չգա:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

ԶՐՈ ՁԱՅՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ, ԿԱՄ «ԵՍ ՔԵԶ ԾՆԵԼ ԵՄ, ԵՍ ԷԼ ԿՍՊԱՆԵՄ»

Իհարկե, Իջեւանում բռնկված ընդվզումը հարվածել է Նիկոլի ամենախոցելի կետին: Չէ՞ որ իջեւանցի ցուցարարներից յուրաքանչյուրն էլ, ըստ էության, մի-մի Նիկոլ է, եւ Նիկոլին շատ լավ են ճանաչում: Ու հենց որ մաքուր սոցիալ-տնտեսական հարցով իջեւանցիք ճանապարհ փակեցին, վոժդի բորբոքված ուղեղը այդտեղ սկսեց որոնել «ռոբասերժական» դավադիր ձեռք: Բայց ավելի լավ է Նիկոլը սեփական ձեռքն այդտեղ փնտրի, քանզի, թեեւ սովորաբար ցույցերը լինում են անտառ չկտրելու, այլ ոչ թե կտրելու պահանջով, նույն իջեւանցիներին քաջ հայտնի է այն մարդու մականունը, ով Նիկոլի կողմից նշանակվել է Ազգային պարկի տնօրեն: Այդ մարդը հայտնի է որպես ծառ կտրող Սուրիկ...

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Դե, իսկ Նիկոլի արձագանքը իջեւանցիների ըմբոստությանը արտահայտվեց ոստիկանական բիրտ ուժի կիրառումով: Թեեւ Վալերի Օսիպյանը իջեւանցիների վկայությունները ոստիկանական վայրագությունների մասին որակում է ստախոսություն, բայց կան նաեւ վայրագությունը փաստող տեսանյութեր: Իսկ այն, որ ցուցարարների ջարդը սկսվեց լույսերն անջատելուն պես, այնպիսի «պատահականություն» է, որի պատահական լինելուն հավատում են թերեւս միայն ինքը` Օսիպյանը, մեկ էլ աբորտի... կներեք` նիկոլական քարոզչության զոհերը: Իսկ մեթոդները շատ բիրտ էին` գիշերով տներից ամենակոպիտ ձեւով ձերբակալելը, անգամ ներքնաշորով եւ ոտաբոբիկ տանելով, բավականին սուղ տեղեկատվություն տրամադրելը ձերբակալվածների մասին` ասելով, որ «ապահով տեղում են», գումարած եւ Նիկոլի անձնական շահագրգռվածությունը: Նա կառավարության նիստին հարցրեց փոխոստիկանապետին, թե ինչու բերման են ենթարկվել 19 հոգի, այլ ոչ թե` 36...

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Իսկ բիրտ ոստիկանական օպերացիայից հետո, որին հետեւել է ոստիկանության զորքեր Իջեւան տանելը, արդեն բացեիբաց իջեւանցիք ատելությամբ են արտահայտվում Նիկոլի մասին: Թեեւ նրանք էին առաջինը Նիկոլին կուռք սարքել եւ անվանել փրկիչ: Իսկ հիմա... Օրինակ, ցուցարար կինը եթերում ասում է. «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը»: Իսկ բողոքները շարունակվում են, բողոքողները փայտահատման թույլտվությունից բացի, նաեւ պահանջում են ազատ արձակել ձերբակալված ընկերներին, այլապես ավելի վատ է լինելու: «Սրանք թուրքից բեթար են: Եթե արին եք ուզում, արին դի թափվիլ»,- տեսախցիկների առաջ հայտարարեց զայրացած ցուցարարներից մեկը: Ոստիկաններն էլ զայրացած իջեւանցիներից մի կերպ փրկել են Նիկոլի արձանը... Այսինքն` «փրկչից» մինչեւ «թուրք» մեկ քայլ էր` 14 ամիս տեւողությամբ: Եվ իրեն աստվածացնող Իջեւանում Նիկոլն այժմ ունի զրո ձայն: «Ազատություն» ռադիոկայանին տված ամբողջ անհավասարակշիռ հարցազրույցն էլ վկայում է, որ արդեն օրըստօրե սրընթաց անկում ապրող վարկանիշից Նիկոլը խուճապի մեջ է ընկել, եւ ամբողջ հույսը դրել է ռեպրեսիվ բիրտ մեթոդների վրա: Ու այդտեղ ծնվեց, ինչպես ամբողջ դատական համակարգին անպատվելը, այնպես էլ ժողովրդին տանկերով սպառնալը: Այնքան էլ աչքի չզարնող իրադարձություններից Նիկոլին հունից հանողը նաեւ այն է, որ Վենետիկի հանձնաժողովից ստացած ապտակից հետո Սահմանադրական դատարանը ապահովության լրացուցիչ միջոցներ ձեռնարկեց: ՍԴ-ն որոշեց Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկել Եվրադատարան եւ Վենետիկի հանձնաժողով, եւ այդ տեղերից պատասխան ստանալուց հետո նոր միայն քննել այդ գործը: Այսինքն` անգամ եթե ՍԴ շենքը ծալապակաս հեղափոխականները տանկերով հողին հավասարեցնեն, միեւնույնն է` Քոչարյանի հարցն արդեն եվրոպական ատյաններում է: Ու հենց այդ իրողության վրա նյարդային ռեակցիա էր եւ Քոչարյանին ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունն ու կապարակնքումը: Այդ գործողությունն էլ է վստահաբար ոչ պակաս փորձանք  դառնալու Նիկոլի «իրավապահների» գլխին, քան Քոչարյանի գործը: Ու թեեւ դատախազությունն ու ՀՔԾ-ն թաքնվում են «քննության գաղտնիքի» հետեւում, բայց, միեւնույնն է, մամուլում արդեն կա այդ պատմության արտահոսքը: Փետրվարին դատական նիստերից մեկի արձանագրությունը գրվել է ձեռքով, քանի որ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Դրանից դժգոհ ինչ-որ մեկը դիմել էր դատախազություն` պահանջելով քրեական գործ հարուցել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր: Բայց հենց որ դատավորը որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, դատախազությունը վերացրեց քրեական գործի հարուցման մերժման վերաբերյալ որոշումը, եւ արձակուրդից վերադարձած դատավորը հայտնաբերեց, որ իր, իր օգնականի ու գործավարուհու աշխատասենյակները կապարակնքված են, համակարգիչներն էլ առգրավված: Այսինքն` որ նա նաեւ զրկվել է դատավորի գործառույթ կատարելու հնարավորությունից: Դե, երեւի թե գոհ պոտք է լինի, որ խուզարկության ժամանակ գոնե իր դարակի մեջ թմրանյութ չեն դրել, քանզի Յուրի Խաչատուրովի որդու կողմից շատ դիպուկ բնորոշված Սասուն Խաչատրյանի հիմնարկից ամեն ինչ էլ սպասելի է: Սակայն վերադառնանք Նիկոլի խայտառակ հարցազրույցին: Դա չգնահատենք, այլ ընդամենը մեջբերենք քաղաքագետ, իրավաբան Արթուր Ղազինյանի խոսքը. «Ուղղակի խոսքեր չեմ գտնում: Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն իր դատավորներին վիրավորել, օգտագործել մարդու նկատմամբ անթույլատրելի այնպիսի բառեր, ինչպիսիք են «անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ»: Ինչ-որ մեկդ այս մարդուն փողոցից բերեք տուն, տաք թեյ տվեք, բացեք 11-րդ դասարանի «հասարակագիտություն» առարկայի դասագիրքը եւ բարձրաձայն կարդացեք, որ մարդու արժանապատվությունն անօտարելի արժեք է, չի կարելի վիրավորել մարդու ինքնասիրությունը, բացատրեք, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք, որտեղ գործադիր եւ դատական իշխանությունները հավասարազոր են...»:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА