o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դե Լիգտը բացատրել է, թե ինչու է նախընտրել Յուվենտուսը, այլ ոչ թե Բարսելոնան կամ ՊՍԺ-ն

18.07.2019 22:38 ՍՊՈՐՏ
Դե Լիգտը բացատրել է, թե ինչու է նախընտրել Յուվենտուսը, այլ ոչ թե Բարսելոնան կամ ՊՍԺ-ն

«Յուվենտուսի» նորեկ Մատեյս դե Լիգտը հայտնել է, թե ինչու է ընտրել հենց թուրինյան ակումբը, այլ ոչ թե «Բարսելոնան» կամ ՊՍԺ-ն: Երկու ակումբներն էլ պայքարում էին հոլանդացու տրանսֆերի համար.

Ռոնալդուն բացատրել է գոլերի իր հայտնի տոնումը

«Դժվարին ընտրություն էր: Մի քանի տարբերակ ունեի, սակայն յուրաքանչյուրն էլ ընտրում է այն, որն ավելի հարմար է իր համար:

Իմ տեղափոխության համար միանգամից մի քանի հանգամանք է կարևոր եղել:

Շատ կարևոր էր, թե որքան խաղաժամանակ եմ ստանալու նոր թիմում: Կարևոր էր նաև, թե որքան շատ են ցանկանում նրանք ինձ տեսնել իրենց ակումբում: «Յուվենտուսը» ցույց տվեց, որ հավատում է ինձ: Ակումբը ցույց տվեց, որ ես ապագա ունեմ այստեղ և կարող է օգնել ինձ մի քանի առումներով ավելի կատարելագործվել»,- պաշտպանի խոսքը մեջբերում է Goal-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА