o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ տնօրենն Իջևանում իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկել

18.07.2019 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԱԾ տնօրենն Իջևանում իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկել

ՀՀ ազգային  անվտանգության  ծառայության  տնօրեն  Արթուր Վանեցյանը խոսել է Տավուշի մարզում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների մասին.խորհրդակցությունը նվիրված էր հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած իրադարձություներին: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև Տավուշի մարզի գրեթե բոլոր համայքների ղեկավարները: «Ունեցանք շատ անկաշկանդ և բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել դրանք:

Հրդեհ Արցախի պողոտայում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Այն ուղերձը և հորդորը, որ կցանկանամ հնչեցնել մեր Տավուշի մարզի բնակչությանը, հետևայլն է` Տավուշը բացառիկ մարզ է իր անտառներով, և դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է անտառային զբոսաշրջություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ»,- ասաց Վանեցյանը: Խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ ԱԱԾ տնօրենի, այն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան օգտագործել թափուկ փայտը իրենց տները ջեռուցելու համար:

«Առաջարկություն եղավ համայնքերի ղեկավարների կողմից, որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման գործընթացը` անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի թափուկ փայտը, հանի անտառից դուրս և համայնքի ղեկավարների միջոցով բաժանի մեր քաղաքացիներին»,- եզրափակեց նա

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА