o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար Իսրայելի իշխանությունները ներողություն են խնդրել

18.07.2019 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար Իսրայելի իշխանությունները ներողություն են խնդրել

Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմի հայ պատրիարքարանի ներկայացուցիչներից հայ սեմինարիստի վրա ուղղափառ հրեաների հարձակման համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Հովնան Բաղդասարյանը։

Պուտինը Սիրիայի բաժանումն անթույլատրելի է համարում

Հուլիսի 16-ին Երուսաղեմի հայ պատրիարքարան են այցելել Քնեսեթի ներկայացուցիչներ ռաբբի Դավիթ Ռոզենցը, ոստիկանության սպաներ և Հագի քաղաքի միջմշակութային կենտրոնի ղեկավար Ագմոն Շնիրը։

«Յուլիսի 16-ին՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքարան այցելեցին և Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ հանդիպեցին Քնեսետի անդամ եւ Հին Երուսաղէմի Հրեական թաղամասի բնակիչ Իցխակ Փինդրուսը, ռաբբի Դաւիթ Ռոզէնը, Ոստիկանութեան սպաներ եւ Երուսաղէմի միջ-մշակութային կենտրոնի տնօրէն տիար Խագի Ագմոն Շնիրն ու իր քարտուղար Մերավ Ստեյնը:

Հանդիպման ընթացքում նրանք նախ ներողութիւն խնդրեցին յունիս 8-ին ժառանգաւոր սաների վրայ կատարած հրեայ ծայրահեղականների յարձակման համար եւ քննարկեցին, թէ ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել` նման երեւոյթները ապագայում կանխելու համար»,- գրել է Հովնան Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ հրեաների վրա հարձակվել են հենց հայերը (60 սեմինարիստ)։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր տեղի ունեցածի իրական հանգամանքները:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА