o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել. (տեսանյութ)

18.07.2019 16:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՍԴ նախագահը Փաշինյանի գնահատականները քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել. (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը բարձր դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանիգնահատականները համարում է քաղաքական և հրաժարվում դրանք մեկնաբանել:

Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը»,-հայտարարեց Թովմասյանը այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում:

Կարծիքներ են հնչում, որ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի ելքերից մեկն էլ Հրայր Թովմասյանի և վեց անդամի հրաժարականն է: Պատրա՞ստ է հրաժարական տալ, «Ազատություն»-ը հետաքրքրվեց Հրայր Թովմասյանից:

«Բացառո՞ւմ եք, որ Սահմանադրական դատարանի անդամները, Դուք հրաժարական տաք», այս հարցին ՍԴ նախագահն արձագանքեց․ «Ինչպե՞ս: Իսկ Դուք բացառո՞ւմ եք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում: Դուք բացառո՞ւմ եք, որ վաղը աշխարհը շուռ կգա»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА