o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անտառհատողներին օրական 8000-15 000 դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են. նախարար

18.07.2019 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Անտառհատողներին օրական 8000-15 000 դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են. նախարար

Այս պահի դրությամբ Տավուշի մարզում 200 հոգի կարող է աշխատանքի անցնել օրական 8000-15 000 դրամ վարձատրությամբ, այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Որոշում կայացնելու գործընթացը տեղափոխել գիտական-փորձագիտական բանավեճի հարթություն». ՀՀ նախկին վարչապետը՝ Ամուլսարի մասին

«Նախօրեին Իջևանում ապօրինի անտառհատումների պահանջով բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է անցնել աշխատանքի: Այս շրջանում ինտենստիվ կերպով իրականացվում է ճանապարհաշինարարություն, աշխատուժի խնդիր կա: Մասնավորապես, «Արարատ-ճանշինի» հետ եղել է պայմանավորվածություն՝ 200 հոգու մարզից աշխատանքի ընդունել, առաջարկը հնչել է մարզպետի կողմից, բայց չեն արձագանքել, ասել են՝ մի պահանջ ունեն ու այդ պահանջը պետք է կատարվի», - նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե օրական նշված վարձատրությունը սև շուկայում 1խմ փայտի վաճառքի գինն է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА