o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սոված ենք, ախպեր. գողություն եմ անելու, երեխուս պահեմ». Իջևանի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է

18.07.2019 15:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սոված ենք, ախպեր. գողություն եմ անելու, երեխուս պահեմ». Իջևանի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է

Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնողներից մի քանիսին բերման են ենթարկել:

«Ինչի՞ տարան, նստած էինք, տարան Երևան, տարան 6-րդ վարչություն: «Չոբանին» ու Գարիկին տարան: Երկու հոգու տարան: Նստած էինք ստեղ, ի՞նչ էինք անում, նույնը պետությունից, ով որ միլիարդները տարելա, դրանց անեն», - ասաց ցուցարարներից մեկը:

Եղվարդ քաղաքում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել. աշխատանքները դեռ շարունակվում են

Վերջինս նշեց, որ մեքենաներից դիմակով ոստիկաններ են իջել, առանց բացատության բերման ենթարկել ցուցարարներին:

«Ցեպիտ արին մասկեքով ու տարան: «Բարև ձեզ, ո՞նց եք տղեք», ասին ու մասկեքով ավտոներից իջան ու տարան», - պատմեց քաղաքացին:

Նա նշեց, որ ժողովուրդն աղքատության մեջ է ապրում ու եթե պետք լինի, ապա գողություն էլ կանի իր երեխաներին պահելու համար:

«Որ երեխես սովեց, ամեն քայլի էլ գնալու եմ՝ գողություն եմ անելու, երեխուս պահեմ, սոված մարդուն ի՞նչ կարաք անենք: Սոված ենք ախպեր: Քաղաքում մի 3000 մարդ պետական կառույցում աշխատում ա, էն մնացածն ապրուստի միջոց չունի, իմ տանից ինձ դեպորտ են անում, ո՞նց անենք, ո՞նց», - ասաց նա՝ ավելացնելով.

«10 ամսական երեխա ունեմ, 20 օր ա՝ չեմ կարում պամպերս տանեմ»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА