o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ

18.07.2019 15:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ

Իրանց համար մեկա եղել ով ա, արական սեռի բոլոր ներկայացուցիչներին տարել են, պատմեց Իջևանի դեպքերից հետո մարզպետարանի մոտ բողոքի ցույց իրականացնող ձերբակալվածներից մեկի հարազատը։ 

«21 տարեկան ինվալիդ երեխա ա, կառավաթին կպած, չի շարժվում, մտել են սենյակ, հորն ու ախպորը տարել, սրան էլ կանդալը քցել: Սրան տեսե՞լ են ցույցի ժամանակ, որ ուզել են կանդալը քցեն», - ասաց քաղաքացիներց մեկը:

Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին. Արմեն Աշոտյան

Նա նշեց, որ երբ հայազգի Հրաչյա Հարությունյանին խալաթ էին հագցրել ՌԴ-ում դատավարության ժամանակ բոլորը դա այստեղ քննադատեցին, մինչդեռ երեկ ոստիկանները տղամարդկանց իրենց տներից կիսամերկ բերման են ենթարկել:

«Երբ Հրաչյա Հարությունյանին խալաթ էին հագցրել, ստեղ ցույց էին անում, բայց մի՞թե կարելի է կնոջ ծոցից հանել տղամարդկանց, մայկա-տռուսիկով, բոբիկ տանել: Սա ի՞նչ աշխարհ է: Կոտրվի այս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել, կոտրվի, կոտրվի»:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА