o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքա՞ն գումար կստանան Մարտի 1-ի իրադարձություններից տուժածները. որոշումն ընդունվեց

18.07.2019 14:31 ԹԵՄԱ
Որքա՞ն գումար կստանան Մարտի 1-ի իրադարձություններից տուժածները. որոշումն ընդունվեց

Կառավարությունը հաստատել է 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու կարգը:

2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30.000.000 դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15.000.000 , առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5.000.000 դրամ փոխհատուցում։

«Հիմա ո՞վ ա տղեն՝ դո՞ւք, թե՞ Նազիկ Ամիրյանը»

Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության հերթական նիստում։ Որոշման անհրաժեշտությունը բխում է սույն թվականի հունիսի 20-ին ուժի մեջ մտած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքից։

Դրանով, հիշեցնենք, նախատեսվում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրումը:

Այս օրենքով կառավարությունը լիազորվել է սահմանել տուժածների աջակցության տրամադրման ձևը, չափը, տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА