o C     24. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

CNN. ԱՄՆ-ն մտադիր է 500 զինծառայողներ ուղարկել Սաուդյան Արաբիայի ռազմակայան

18.07.2019 11:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
CNN. ԱՄՆ-ն մտադիր է 500 զինծառայողներ ուղարկել Սաուդյան Արաբիայի ռազմակայան

ԱՄՆ-ը մտադիր Է 500 զինծառայողներ ուղարկել արքայազն Սուլթանի ռազմակայան, որը գտնվում Է Էր Ռիադից դեպի արեւելք, Իրանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին: Հուլիսի 17-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական շրջանակների աբյուրներ։

Զարիֆը բացատրել է, թե ինչպես են Եմենի ապստամբ հուսիթները հարձակում իրականացրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա

Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի զինվորականների եւ տեխնիկական անձնակազմի ոչ մեծ զորակազմն արդեն ժամանել Է ռազմակայան, որպեսզի այն նախապատրաստի Patriot զենիթահրթիռային համալիրների ժամանմանը: Նաեւ կատարվում Է օդաթռիչքարանի եւ թռիչքա-վայրԷջքային գոտու կատարելագործման աշխատանք: Նշվում Է, որ ԱՄՆ-ն ընտրել Է հենց այդ ավիաբազան, քանի որ, ըստ ամերիկյան գնահատումների՝ այն դժվարամատչելի Է իրանական հրթիռների համար:

Ամերիկացի զինվորականները պլանավորում են այն օգտագործել իրենց կործանիչների, մասնավորապես, F-22-ների համար: Այդ քայլը Մերձավոր Արեւելք հազար զինծառայողների տեղավախման՝ ԱՄՆ-ի պլանի մի մասն Է, որին հունիսին հավանություն Է տվել այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը, ճշտել Է հեռուստաալիքը: Սպասվում Է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնական ծանուցումը կստանա հաջորդ շաբաթ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА