o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեզ իրո՞ք թվում է, որ այդ եղանակով ինչ որ բան կկորզեք Կարապետյաններից. Արփինե Հովհաննիսյան

17.07.2019 23:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Ձեզ իրո՞ք թվում է, որ այդ եղանակով ինչ որ բան կկորզեք Կարապետյաններից. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախագիծը փաստարկված չէ` առնվազն ժամկետների առումով». Շաքե Իսայան

– Ամեն անգամ, երբ կարդում ես ՀՀ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության եւ հայաստանյան այլ իրավապահ մարմինների հաղորդագրութունները, մտածում ես՝ ինչ հարուստ նյութ կտային նրանք Կաֆկային, Սոլժենիցինին, Դովլաթովին ու շատ այլ մտածողների։

Նարեկ Կարապետյանին անձամբ չեմ ճանաչում, բայց այն գործելաոճը, որ ունեն մեր իրավապահ մարմինները սկսում են աստիճանաբար ձեւավորվորել ճանաչելի գծեր՝ 
մեղադրանքներ, որոնց հիմքում ընդամենը մեկ ցուցմունք է,

այդ պահին քաղաքական վերնախավին հաճոյանալու անհագուրդ մոլուցք՝ նույնիսկ, եթե հետո այս «խիստ հիմնավոր» մեղադրանքի բացասական հետեւանքներից ազատվելը մեծ ջանքեր է պահանջելու, բացարձակ կարճատեսություն եւ պատահեկանություն։ 
Ո՞րտեղ է ձեր տրամաբանությունը ի՞նչու հենց հիմա այդ կասկածելի համբավ ունեցողը հաղորդում ներկայացրեց Նարեկի դեմ, ի՞նչու երբ այնտեղ շանտաժի չենթարկվեցին Կարապետյանները, ձեզ մոտ դա հնարավոր եղավ։ Ձեզ ի՞րոք թվում է, որ այդ եղանակով ինչ որ բան կկորզեք Նարեկի հորից կամ հորեղբորից։ Կամ ասենք կարատավորեք տարիներով ձեռք բերած անուն կամ համբա՞վ։

Իրավական պետությունում սրանք չէ, որ պետք է լինեին իրավապահ մարմինների ճանաչելի գծերը, ու քանի դեռ ներդրումներ փափագող իշխանությունները այս պարզ ճշմարտությունը չեն կարողանում գիտակցել, որեւէ ներդրում այս երկրում չի լինելու։ Եվս մեկ անգամ կարդացեք՝ չի լինելու։

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի ու թիմի հանցագործությունների մասին ամեն օր նյութեր են լինում։ Անգամ մեկը չա՞րժեր որ գործ հարուցեիք:

Հ.Գ. Համամիտ եմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, որ ամեն մարդ պետք է ամբողջությամբ պատասխան տա իր արածների համար , սակայն պայմանով, որ գլխավոր դատախազը նաեւ ինքը իրեն դիտարկի այդ շրջանակում։ Հետաքրքիր է՝ պարոն Դավթյանն արդեն է ցուցում տվել Նարեկ Կարապետյանի գործով, եթե դեռ ոչ, ապա դատախազական վերահսկողության շրջանակներում քայլեր չունի անելու՞։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА