o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

17.07.2019 18:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ` այսօր տեղի ունեցավ «Սեւանի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին բացառապես ԲՀԿ-ական պատգամավորները, բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ գործադիր մարմնից ներկայացել էին խնդրի համար պատասխանատու նախարարություններից ո՛չ առաջին, ո՛չ էլ անգամ երկրորդ դեմքերով: Ըստ էության, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հարկ չէին համարել անգամ ներկա գտնվել: Սակայն, միեւնույն է, քննարկումն ընթացավ բավական բովանդակ եւ բուռն:

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ ՆՈՒՆԵ ԲԱԿՈՒՆՑԸ նշեց, որ ափամերձ տարածքներում, լողափերում իրականացվում է ջրի որակի լաբորատոր հետազոտություն եւ մշտադիտարկում: Նա տեղեկացրեց, որ ներկայում ջրի մեջ որեւէ թունունակություն չկա: Միեւնույն ժամանակ, խորհուրդ տվեց պատգամավորներին չհորդորել մարդկանց Սեւանից ջուր խմել, հատկապես զբոսաշրջիկներին: Նախարարության ներկայացուցչին արձագանքեց Սեւանից պարբերաբար ջուր խմող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՀՐԱՆՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА