o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՊԾ գունդը հատուկ պահպանվող տարածք է. ոստիկանությունը արձագանքել է դժգոհություններին

17.07.2019 17:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՊՊԾ գունդը հատուկ պահպանվող տարածք է. ոստիկանությունը արձագանքել է դժգոհություններին

ՊՊԾ գնդում 2016 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցին նվիրված մի քանի կազմակերպություններ հիշատակի միջոցառում են նախաձեռնել, սակայն միջոցառման ավարտից հետո կազմակերպիչներից ոմանք դժգոհել են, թե իրենց թույլ չեն տվել մտնել պարեկապահակային գնդի տարածք: 

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր

Ինչպես տեղեկացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանությունը առաջին անգամ այս արարողությանը մասնակցողների հայտնում է, որ նախորդ տարիներին հազարավոր քաղաքացիներ նույնպես իրենց հարգանքի ու երախտիքի տուրքն են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հենց գնդի մուտքի մոտ տեղադրված հուշատախտակին, և տարածք չեն մտել, քանզի ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գունդը հատուկ պահպանվող տարածք է, ուր քաղաքացիական անձանց մուտքն արգելված է:
«Համոզված ենք՝ եթե այսօրվա միջոցառման կազմակերպիչները նախորդ տարիներին մասնակցած լինեին հիշատակի արարողություններին, թյուրիմացության մեջ չէին ընկնի և անհիմն հայտարարություններով թյուրիմացության մեջ չէին գցի հանրությանը»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА