o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչության պետը բացառում է ՀՀ էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը

17.07.2019 14:59 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վարչության պետը բացառում է ՀՀ էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը

ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը բացառում է հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարում մարդկային գործոնի ազդեցությունը:

Մարդկային ռեսուրսների կառավարման 8-րդ համաժողովը դարձավ արդյունավետ հարթակ ոլորտի փորձագետների համար

«Բացարձակապես արտաքին գործոն չկա, հաքերային հարձակումը բացառվում է. մեր էներգահամակարգը կառավարվում է փակ համակարգով, հաքերային ներազդեցությունն անհնարին է, որևէ քաղաքական ազդեցություն նույնպես առկա չէ: Դա ուղղակի տեխնոլոգիական գործընթաց է, որը տեղի է ունեցել էներգահամակարգում ռեժիմի կառավարման ընթացքում: Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ հավանական է նաև  «մարդկային գործոն» ասվածը: Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև համակարգը կառավարվում է ավտոմատ, և մարդկային ազդեցությունը մենք նվազեցրել ենք ամենացածր մակարդակի»,- ասաց Բադալյանը:

Վարչության պետը նշեց, որ այս պահին կազմված է մասնագիտական խումբ, որի ուսումնասիրության հիման վրա հաջորդ շաբաթվա ընթացքում կկազմվի եզրակացություն, թե որտեղ և ինչի հետևանքով է տեղի ունեցել վթարը:

«Կազմվել է մասնագիտական խումբ, որն իրականացնում է քննություն: Ներկա պահին ուսումնասիրվում են բոլոր համակարգային, հանգուցային կայանների և ենթակայանների բոլոր բաղադրիչները, ցուցանիշները, մոտ ժամանակում կունենանք դրանց վերլուծությունը: Եկող շաբաթվա ընթացքում կունենանք նաև վերջնական եզրակացություն, թե ինչից է տեղի ունեցել պատահարը, և նաև` կոնկրետ որ հանգույցում է տեղի ունեցել»,- նշեց նա:

Հուլիսի 10- ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանումինչի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկըհետո՝ «Երևան» ՋԷԿ-ըայնուհետև՝ ավելի փոքր կայաններ

Նույն օրը ՀՀ-ում էլեկտրաէներգետիկ համակարգումվիճակը կայունացել է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА