o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

17.07.2019 13:20 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում. հոգեհանգստի արարողությունը կլինի տեղի հայկական եկեղեցում: Այս մասին հայտնեցին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից:

Ղրիմում մեկնարկում է Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանութ )

Ռուդոլֆ Ղևոնդյանը 67 տարեկան էր, երկարատև հիվանդությունից հետո նա երեկ մահացել է: Մահվան մասին տեղեկատվությունը հրապարակված էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում:

«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է գրառման մեջ: 

Ռուդոլֆ Ղևոնդյանը 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Վ. Աճեմյանի արվեստանոց): 1973-2004 թթ. աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ «Հարսնացուն հյուսիսից», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Կորիոլան», «Հացավան», «Հատակում» և այլն:

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, այդ թվում՝ «Նահապետ», «Արյուն», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի», «Հարսնացուն Ջերմուկից», «Սիրո աստղ» եւ այլն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА