o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու». Դավիթ Սահակյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.07.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու». Դավիթ Սահակյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 Օրերս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը իր «Արծաթե ծիրան» մրցանակը շնորհեց վրաց ռեժիսորի` տրանսգենդերի մասին պատմող ֆիլմին, ինչն էլ պատճառ դարձավ, որ «Ռոբերտ Սահակյանց» անիմացիոն ստուդիայի ղեկավար, ռեժիսոր, անիմատոր, մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը դիմում գրի եւ հրաժարվի կինեմատոգրաֆիստների միության անդամ լինելուց: Երեկվանից մի մասը  մեղադրում է, մի մասն էլ ողջունում Դավիթ Սահակյանցի այդ քայլը:  «Իրավունքի» հետ զրույցում ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑՆ ասաց, թե նման արձագանքներն իր համար անսպասել են եղել.

Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ)

 

«ԵԹԵ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀԵԼ ԵՆ, ՈՒՐԵՄՆ` ԳԻՏԱԿՑՎԱԾ Է ԱՐՎԱԾ»

- Մեծամասամբ ողջունեցին իմ այդ քայլը, բայց կար նաեւ այն թեզը, որ նման քայլ անելուց առաջ պետք էր հանդիպել, խոսել կազմակերպիչների հետ: Նախ, այդ դեպքում դա արդեն քայլ չէր դառնա, եւ հետո` չեմ կարծում, որ դրա իմաստը կար, այն դեպքում, երբ կան այնպիսի ներքին տաբուներ... Օրինակ` մենք չենք գնում չէ՞, մարդկանց համոզում, որ մի արա գողություն, որովհետեւ դա չի համոզում` քո մեջ նստած է, դու գիտես, որ դա վատ է ու չես անում: Հիմա, եթե այդ քայլն արված է, ու մրցանակն արդեն շնորհել են, ուրեմն` գիտակցված է արված, եւ անիմաստ էր խոսել դրա մասին, թե արժեր կամ չարժեր: Իմ առաջին պոռթկումն էլ դա եղավ, եւ ընդհանրապես, վերջերս արդեն փորձում եմ ամեն ինչ սառը գլխով անել, եւ այս դեպքում էլ հասկացա, որ ճիշտ եմ եւ պետք է դա անեմ, ինչն էլ արեցի: Գնացի Կինեմատոգրաֆիստների միություն, հանձնեցի դիմումը եւ գրքույկը, հետո արդեն ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում կարդացի, քանի որ իմ եւ մայրիկիս անունից էր դիմումը, պետք է առանձին 2 տարբեր դիմում ներկայացնեինք, ինչը եւ այսօր արեցի` վերջնական հայերեն տարբերակով, եւ կարծում եմ` այս ժամին 2 դիմումն էլ արդեն փոխանցած կլինեն:

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

- Կինեմատոգրաֆիստների միության անդամ կինոգործիչների լռության մասին ի՞նչ կասեք:

- Ճիշտն ասած, չեմ ակնկալում, որ իմ հետեւից քայլը կկրկնեն, ուրախ կլինեի, եթե այդպես լիներ, բայց ամեն մեկն իր խնդիրներն ու տեսակետն ունի այդ հարցի մասին: Ես ունեմ իմ տեսակետը եւ այն բացարձակ չեմ ուզում ոչ մեկին փաթաթան սարքել: Թող ամեն մեկն իր կարծիքը կազմի եւ իր քայլն անի: Ես արեցի այն, ինչ ճիշտ գտա այդ պահին, ուրիշների փոխարեն չեմ ուզում խոսել:

Ձեռք է բերվում լավագույն զինամթերքը, եւ կապ չունի, թե որ երկրից է ձեռք բերվում. Դավիթ Տոնոյան

 

«ԱՐԴԵՆ ԱՆԻՄԱՍՏ ԷՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՌՀԱՍԱՐԱԿ»

- Մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը, արձագանքելով Ձեր այս քայլին, ասել է, որ Ձեզնից ակնկալել է ավելի շատ ֆիլմի մասնագիտական գնահատական լսել, քան` բարոյական:

- Պահ է գալիս, որ առաջին էմոցիոնալ քայլը, ոչ թե մասնագիտականն է, այլ հենց բարոյականը: Երբ մի քիչ շեղում ենք տեսնում, միանգամից արձագանքում ենք: Այո, ես իմ առաջին գնահատականը տվեցի այդ փաստի բարոյական կողմով, իսկ գեղագիտական գնահատական տալ մի աշխատանքի, որը հնարավոր չէ նայել, ճիշտ չեմ գտնում, դա թող անեն այն մասնագետները, ովքեր կարող են դիմանալ10, 20 կամ 30 րոպե, նայել այն, ինչ էկրանին երեւում է` ես չեմ կարող:

Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ

- Պարոն Սահակյանց, գուցե քննարկման հրավիրեիք, կամ, ինչպես նախկինում, արգելվեր ֆիլմը, ինչ-որ քայլեր ձեռնարկվեին...

- Նախկինում, բացի նրանից, որ կարգելվեր, այլ որքան էլ փնովենք նախկին իշխանություններին, համաձայն լինենք կամ չլինենք, կոնկրետ մի համակարգ էր, որտեղ գուցե եւ Մշակույթի նախարարությունն էր հորդորում, որ նման աշխատանք չարվի, ու այդ ֆիլմերը չհայտնվեն փառատոնի ցանկում: Պարզապես, եթե մարդիկ, ովքեր կազմակերպում են այդ փառատոնը, իրենց թույլ են տալիս այդ ամենը անել, արդեն անիմաստ է դառնում քննարկումն առհասարակ:

Դավիթ Տոնոյանը տարուց ավելա նախարարա, ո՞ր մի զոհվածի ծնողին ա ընդունել, ոչ մեկին

 

«ԱՅՍՕՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ»

- Այսօր արդեն տրանսգենդերը հեռուստաէկրանին է, ԱԺ ամբիոնի մոտ, ոստիկանության բաժանմունքում ոստիկան է ծեծում, ու այսպես շարունակ... Այսինքն` ամենուր փորձում են ինքնահաստատվել: Ի՞նչ պիտի անենք, որ կանխենք, թե՞ արդեն շատ ենք ուշացել:

- Երբեք ուշ չէ, այստեղ հասարակությունը պետք է իր որոշումը կայացնի: Համոզված եմ` 99,9 տոկոսը դեմ է այն ամենին, ինչ կատարվում է, պարզապես մարդիկ պետք է պարտադիր խոսեն դրա մասին: Այսօր ամեն ինչ արվում է ժողովրդի անունից, թող լսեն ժողովրդի կարծիքն այդ հարցի վերաբերյալ եւ ինչ-որ օրենք մշակեն եւ պարտադիր ընդունեն, որը կարգելի այդ քարոզը, որ իրենք հայտնվեն ԱԺ-ից սկսած` մինչեւ փողոց: Թող ապրեն իրենց կյանքով, անեն ինչ ուզում են, դա ոչ ոքի չի վերաբերում: Ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե ով, ում հետ, երբ, ինչու եւ որ վայրում ինչ է անում, բայց անկողինը պետք չէ հանել փողոց եւ այդ ամենով զբաղվել փողոցում: Բայց, փաստացի, այսօր դա է կատարվում: Այդ գենդերային անհասկանալի ինչ-որ պատմություններով ողողված է ամբողջ աշխարհը, ես կուզենայի, որ մենք դրանից զերծ մնայինք:

«Հնարավոր եմ համարում». Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնանկության մասին

- Փաստորեն, հանրությանը քիչ-քիչ նախապաստրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը` հանդուրժողականություն, խաղաղություն, ադրբեջանասիրություն

- «Ոսկե ծիրան» փառատոնը դրա վառ ապացույցն էր: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ, բառիս բուն իմաստով, ունենք թշնամիներ, մարդիկ, ովքեր պատրաստ են ցանկացած պահի գալ ու մտնել մեր տուն, կրկնել Սաֆարովի «սխրանքը»: Իրենք ամեն անգամ խոսում են, որ Երեւանը իրենցն է, որ Սեւանը Սեւան չէ, այլ` Գյոգչայ է, իրենք այդ ամենը անում են երկու ֆրոնտից` ե՛ւ աջից, ե՛ւ ձախից: Եթե մենք իրենց հետ փորձենք խոսել խաղաղության կոչերով, այն դեպքում, երբ իրենք դա բացարձակ չեն ուզում անել, մենք ուղղակի մեզ եւ մեր հասարակությանն ենք թուլացնում ու պատրաստում շատ սխալ որոշում կայացնելուն: Ես կտրականապես դեմ եմ եւ ամեն ինչ կփորձեմ անել, որ դա կանխեմ:

Դավիթ Տոնոյանն՝ իր հրաժարականի լուրերի մասին

- 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմը հեռու չէ, ինչո՞ւ շատ արագ մոռացանք խոշտանգված տատիկ-պապիկին Թալիշում կամ մեր զինվորներին...

- Կարծում եմ` առողջ հասարակությունը, որը բավականին մեծ զանգված է, չի մոռացել, եւ երբեք հիշողությունը չի մատնի նրանց: Աստված մի արասցե, եթե մի բան կատարվի, ազգը նորից կկանգնի ոտքի եւ կապացուցի իր խմբվածությունն ու այդ հարցերի շուրջ միասնականությունը: Ուղղակի, խաղաղության դադարների մեջ հայտնվում են մարդիկ, ովքեր ամեն անգամ սկսում են իրենց թեզերն առաջ բերել, մենք էլ` մեր կողմից պետք է հակադարձենք: Ամեն դեպքում, կարծում եմ, հասարակությունը ավելի խելամիտ է եւ ազգասեր:

«Հրապարակ». Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաեւ Դավիթ Տոնոյանը եւ Օսիպյանը. ովքեր են հավակնորդները

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ «ԿԻԼ ԴԻՄԸ»

- Ամեն ինչ արվեց, որ ձեր «Կիլ դիմ» մուլտֆիլմի ցուցադրությունն արգելվի, բայց փաստորեն ադրբեջանական ֆիմերին են տեղ տալիս: Ի վերջո, սա բարոյակա՞ն, թե ազգային անվտանգության խնդիր է:

- Նաեւ ազգային անվտանգության խնդիր է, իսկ ԱԱԾ-ն ուղիղ կապ ունի բարոյական վիճակի հետ: Միանշանակ համաձայն եմ, նման բաներ անելով` մենք լուրջ անվտանգության խնդիր ունենք, քանի որ «հարեւանները» պատրաստ են մտնել քո տուն, վտարել քո տնից, զավթել քո երկիրը եւ անվանափոխել Երեւանը` Էրիվանով: Այդ մարդիկ կան` ռեալ են, եւ իրենք շատ-շատ են մեր շրջապատում:

Պաշտոնանկ կարվի նաև Դավիթ Տոնոյանը, որոշ պատգամավորներ մանդատները վայր կդնեն

- Իսկ ի՞նչ ճակատագիր կունենա «Կիլ դիմը», որի թեմաները, կարծում եմ, չեն սպառվել:

- Թեմաները չեն սպառվել, ուղղակի նախկինում, երբ անում էինք «Կիլ դիմը», ընդհանուր ոգի կար, ամբողջ ազգով գնում էինք մի ուղղությամբ: Այսօր հայտնվել են ուժեր, եւ իշխանության մեջ էլ կան այդ ուժերը, ովքեր, համոզված եմ, որ չեն ընդունում «Կիլ դիմը» եւ չեն ուզում, որ նման բան հայտնվի: Բնականաբար «Կիլ դիմն» անսպառ է, բայց ինչ-որ մի բան կատարվեց հենց մեր մեջ` ստեղծագործական խմբում, եւ չի ստացվում անել այն ոգեւորվածությամբ, ինչպես նախկինում: Դրա համար` չկրկնվելու եւ նախագիծը չփչացնելու համար գուցե հենց այդ դադարը այս էտապում ճիշտ է: Պետք է սպասել, որ նորից հասունանա նոր սերիայի գաղափարը, կարծում եմ` վաղ թե ուշ անպայման նոր սերիաներով կուրախացնենք ե՛ւ մեզ, ե՛ւ հարեւաններին:

Ալեքսանդր Սարգսյանը՝ «Մարսկոյ ուզել»-ում. ինչ շանսեր ունի Հայաստանը

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՉԿԱ, ԲԱՅՑ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՃՈԽ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է»

- Պարոն Սահակյանց, պարզվում է, կառավարությունը թանգարանների ու մուլտֆիլմերի համար գումար չունի, անգամ Մշակույթի նախարարություն չունենք... Մեկ տարի առաջ մեզ այլ բան էին ասում` մշակութային վերելք, թռիչք... Ի վերջո, ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում այսքան ձախողումներ ունեցանք:

- Իմ կարծիքով, ձախողումը նրանից է, որ ընդհանրապես չկա զարգացման հստակ ծրագիր եւ մինչեւ օրս էլ գոյություն չունի, նոր-նոր փորձում են ինչ-որ մեխանիզմ մշակել, որով պետք է շարժվենք առաջ: Դա ոչ պրոֆեսիոնալ լինելն է, տպավորություն է, որ ամեն ինչ ինչ-որ ժամանցի է վերածվել` սկսած վարչապետից, վերջացրած` նախարարներով: Տպավորություն է, որ ուղղակի ժամանակ են անցկացնում, մեկ տարի արդեն փորձում են հասկանալ, թե ինչ են անելու: Բայց, լինելով պատերազմի մեջ, մեր երկրում ունենալով այսքան սոցիալական եւ բարոյահոգեբանական խնդիրներ, ուղղակի այդ հնարավորությունը չունենք այդպես անտեսելու այդ խնդիրները: Ասում են` գումարները չեն բավականացնում, ես տնտեսագետ չեմ եւ չեմ կարող ավելի կոնկրետ ասել, բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է լինում, որ մշակույթի համար գումար չի լինում, բայց, օրինակ, շրջագայությունների ու ճոխ պարգեւավճարների համար հայտնվում է այդ գումարը: Ինձ համար դա գաղտնիք է, դրա բացատրությունը չեմ գտնում, ֆենոմեն է: Այոիշխանության գալուց լրիվ ուրիշ բաներ էին ասում, բայց այս մեկ տարին մենք այլ բան ենք տեսնում: Այդ տեսնողները գնալով շատանում են, եւ վաղ թե ուշ այդ բոլոր խոստումների համար իշխանությունները պետք է պատասխան տան:

«ՏՆՕՐԵՆԻ ԺՊ-Ի ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԹԱՏՐՈՆԻ ՎՐԱ 10 ՄԼՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ»

 

«ԱՊԱՑՈՒՅՑԸ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՄՐՑԱՆԱԿՆ ԷՐ»

- Ձեր տեսլականը ո՞րն է, մշակույթը ո՞ւր է գնում, դեպի այլասերվածությո՞ւն, թե կգա ժամանակ, որ կկարգավորվի:

- Այսօր մշակույթի ճակատագիրը որոշում են տարբեր ֆոնդերից սնվող կազմակերպություններ, այսօր Սորոսն է որոշում, թե ինչ մշակույթ ենք մենք ունենալու: Դրա վառ ապացույցը «Ոսկե ծիրանի» այդ մրցանակն էր: Իրենք են որոշում` ինչ է լինելու մեր մշակույթի հետ, այլ ոչ թե ազգը, ժողովուրդը, կամ մարդիկ, ովքեր կոնկրետ գործողություն են ծավալում Հայաստանում` մշակույթի ասպարեզում: Ընդհանրապես, մենք չենք որոշում այսօր մեր ճակատագիրը:

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդությունը մերժվել է

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА