o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներողություն, իսկ ու՞ր մնաց ժողովրդի իշխանությունը»

17.07.2019 12:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ներողություն, իսկ ու՞ր մնաց ժողովրդի իշխանությունը»

Իրավաբան, ԵՊՀ ասպիրանտ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք․ Արմեն Աշոտյան

Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմնի՝
Վենետիկի հանձնաժողովի նիստերի արձանագրության բովանդակության նկատմամբ իշխանական շրջանակների անթաքույց բացասական վերաբերմունքը հաստատվում է մի քանի դրվագներով։ Իշխող ուժի խորհրդարանականները ջանք չեն խնայում հանրությանն ապացուցելու, որ վերջիններս սխալ են հասկացել վեթինգի գործիքակազմն ու գործողության ծավալները։ Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնում խոսելու դատավորների և ողջ դատական համակարգը «պատժելու» և համակարգային, համընդհանուր փոփոխություններ իրականացնելու անխուսափելի անհրաժեշտության մասին։
Երկրորդ հնարքը, որ կիրառում են իշխանական շրջանակները, դա Վենետիկի հանձնաժողովի դերի նսեմացումն է։ Ակամայից հիշում եմ, երբ այսօրվա իշխանականները հարմար տեղավորված քաղաքացիական հասարակության և ընդդիմության քողի ներքո կարևորում էին Վենետիկի հանձնաժողովի կողմից հնչեցրած ցանկացած նախադասություն՝ կապված Սահամանդրական բարեփոխումների նախագծի և դրանից բխող լայնածավալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Իսկ հիմա ամեն գնով փորձում են անկողմնակալ մասնագիտական հանձնաժողովի գնահատականների մեջ քաղաքական նրբերանգներ փնտրել՝ աղավաղելով իրավական քննարկումները։
Իշխանության ներկայացուցիչներն առանց մեկը մյուսին հերթ տալու պնդում են, որ փաստաթուղթը հասանելի է անձանց սահամանափակ շրջանակների և այն չէր կարող հրապարակվել։ Ներողություն, իսկ ու՞ր մնաց ժողովրդի իշխանությունը։ Այդ ականջահաճո բառակապակցության բովանդակությունը ենթադրում է, որ հանձնաժողովի արձանագրությունը պետք է հրապարակվեր ձեր իշխանության կողմից։
Իսկ արձանագրության բովանդակությունն ավելի քան տրամաբանական և խոսուն է։ Բայց, մասնագիտական կառույցի գնահատականները, որոնք հիմնված են բացառապես միջազգային իրավունքի սկզբունքների և տվյալ երկրի ներպետական օրենսդրության պահանջների վրա, կարծես այլևս անկարևոր են, քանի որ չեն խրախուսում Սահմանադրության հերթական խախտումները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА