o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

17.07.2019 21:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել»

ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Նաիրա Զոհրաբյանը Սեւանի ճահճացած հատվածից վերցրել են կապտականաչավուն ջրիմուռների եւ ջրի փորձանմուշ, որը, պայմանավորվածության համաձայն, անմիջապես ուղարկել են Վրաստան` լրացուցիչ լաբորատոր փորձաքննության: Իսկ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել էր խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ քննարկվեց ստեղծված արտակարգ իրավիճակն ու տարբեր լուծումներ առաջարկվեցին: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՑ:

​​​​​​​«Հայաստան, Արցախ, Սփյուռք…». երգի պրեմիերա՝ սպասված մրցանակաբաշխությանն ընդառաջ

- Պարոն Բագրատյան, Դուք անձամբ եք եղել Սեւանում, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:

Հատկապես փոքր Սեւանի հատվածը, կարելի է ասել, գրեթե մաքուր է, եւ այդ կապտականաչավուն ջրիմուռները չկան, շատ արագ անհետացան, եւ լողափերը մաքուր են: Քաղաքացիներն իսկապես կարող են ակտիվ հանգիստ անցկացնել փոքր Սեւանի լողափերում: Իսկ խնդիրն ավելի շատ Վարդենիս-Մարտունու հատվածում է: Այդ հատվածում հիմնականում նաեւ այն գետերն են Սեւան լցվում, որոնք կեղտաջրերով են հագեցած, եւ որտեղ մաքրման աշխատանքներ չեն արվում: Եվ այդ կեղտաջրերն իրենց հետ բերում են բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք էականորեն նպաստում են Սեւանի հատակում բուսականության ակտիվացմանը: Սա նաեւ նախկին տարիների սխալ քաղաքականության հետեւանքն է, որ գրեթե գործ չանելով` հսկայական անտառային հատված ջրածածկ են արել, եւ այդ փտման հետեւանքով ակտիվացել է ջրիմուռների արտադրությունը: Ինչպես նշեցին մասնագետները, ջերմային ֆոնի բարձրացման խնդիրը նույնպես ազդել է, եւ այս իմաստով, բնականաբար, մեր քաղաքացիների անհանգստությունը պարտավոր ենք ինչ-որ չափով փարատել եւ ինքներս էլ մասնակցել այդ աշխատանքներին` հասկանալու համար` իրականությունը որտեղ է:

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ «ձեռքները լվացել» ու մի կողմ են քաշվել

Դրա համա՞ր որոշեցիք փորձանմուշ ուղարկել Վրաստան` լրացուցիչ լաբորատոր փորձաքննության նպատակով:

Մենք միջազգային փորձաքննություն ենք ակնկալում այն պարզ պատճառով, որ հնարավոր է մեր առկա հնարավորությունները, այսինքն` փորձաքննության տեխնիկական հագեցվածությունը բարձր չլինի: Ցանկանում ենք միջազգային փորձագետների կարծիքն ունենալ, իսկ Վրաստանում կա նման փորձագիտական կենտրոն, որը ոչ թե վրացական է, այլ միջազգային, որի կենտրոնը գտնվում է այնտեղ: Մենք նախնական համաձայնության ենք եկել, որպեսզի իրենք քիմիական, կենսաբանական եւ այլ փորձաքննություններն անցկացնելուց հետո տվյալները տան, որպեսզի դրանք համադրենք մեր տեղական լաբորատոր փորձաքննության արդյունքների հետ: Եվ նաեւ հանրությանը կտեղեկացնենք իրականությունը, որը տեսանելի կլինի այս հարթության վրա: Ոչ միայն մեր տեղական ուժերի, այլ նաեւ միջազգային ներուժի կարիքն ունի Սեւանը, որի հիվանդ հատվածները բուժելով` կփրկենք լիճն ամբողջովին: Տեսակետ կա, որ սա լոկալ խնդիր է, բայց եթե այն ժամանակին չլուծենք, կարծում եմ` կդառնա համատարած խնդիր: Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ նախկինում ջրիմուռների ծավալը քիչ էր, բայց հետեւողական չեղան, աշխատանք չտարվեց, արդյունքում ունեցանք ավելի մեծ քանակի ջրիմուռների ծավալ: Հետեւաբար, պետք է արագ արձագանքել, պետք է քայլ առ քայլ աշխատանքներ իրականացնել:

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

Այս առումով օրենսդրական ի՞նչ բաց եք տեսնում, որի վերաբերյալ ԲՀԿ-ն նախաձեռնությամբ է հանդես եկել:

Սեւանի մասին օրենքում հստակ ձեւակերպված է, որ արտակարգ իրավիճակների պայմաններում կառավարությունը կարող է ծրագիր բերել Ազգային ժողով, հաստատել եւ լուծել խնդիրը: Բայց քանի որ օրենքի այդ 30-րդ հոդվածը հայեցողական է, կառավարությունը կարող է եւ այն չբերել: Դրա համար նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որ ոչ թե կառավարությունը կարող է, այլ պարտավոր է արտակարգ իրավիճակներում միջոցներ ձեռնարկել, ժամանակավոր ծրագիր բերել եւ, օրինակ, վեց ամսվա կտրվածքով արագ իրականացնել այդ մաքրման աշխատանքները: Երկրորդ խնդիրն օրենքում այն է, որ նշվում է` «արտակարգ իրավիճակներում», բայց բնութագրումը Սեւանա լճի համար դեռեւս հստակ չէ: Մենք չենք գտնում մի փաստաթուղթ, որտեղ նկարագրված լինի, թե որ դեպքում է Սեւանում այլեւս արտակարգ իրավիճակ:

«Իմ քայլի» պատգամավորը ցույց էր անում ամն դեսպանատան դիմաց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА