o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չպետք է լինի խոշտանգում»

17.07.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Չպետք է լինի խոշտանգում»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով երեկվա դատական նիստը հետաձգվեց: Մանվել Գրիգորյանին դատարան չէին բերել, հիշեցնենք, որ հունիսի 6-ին նա ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց` «Նաիրի» ԲԿ: Դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը դատական նիստին չի կարող մասնակցել` առողջական խնդիրների պատճառով: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` պարզեցինք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ տեսակետը:

Քայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը․ ուղիղ

Դուք հիշում եք, որ ես Ազգային ժողովում իմ հայտարարության մեջ հնչեցրել եմ վերաբերմունքս այդ պերսոնաժի հանդեպ: Բայց հիմա պետք է ասեմ, որ ցանկացած խոշտանգում մարդու հանդեպ կլինի ինձ համար բացարձակապես, կատեգորիկ անընդունելի:

Այն, ինչ իրականացվում է Մանվել Գրիգորյանի հանդեպ, համարում եք խոշտանգո՞ւմ:

Իր փաստաբանների կարծիքով՝ կա խոշտանգում: Ես Մանվել Գրիգորյանի գործով, ցավոք, չեմ զբաղվում:

«Հրապարակ». Արցախի ԱԺ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել. նա դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից

Իսկ առաջիկայում կզբաղվե՞ք` լինելով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Եթե ինձ դիմեն, կզբաղվեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА