o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամառային ճամբարների վեթթինգ վաղուց է պետք սկսել». Ալ. Ամարյան (Տեսանյութ)

17.07.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ամառային ճամբարների վեթթինգ վաղուց է պետք սկսել». Ալ. Ամարյան (Տեսանյութ)

Եկավ ամառն, ու ժամանակն է երեխաներին տեղավորել ինչ-որ ճամբարներում, որոնցից մի քանիսը տարբեր ժամանակներում առավել ճանաչելի են դարձել` հայտնվելով խայտառակ սկանդալների կիզակետում` սկսած աղանդավորական ճամբարներից մինչեւ այլասերման քարոզ իրականացնողներ: Արդյոք այսօր երաշխավորված ենք, որ վաղը իմ կամ քո երեխան չի հայտնվի նման ճամբարում, «Իրավունքը» խնդրի շուրջ զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:

«Նիկոլի հերթական սուտը պայթեց». Մենուա Հարությունյան

– Պարոն Ամարյան, կարո՞ղ ենք վստահ լինել, որ ամառային ճամբարներում հայտնի հին պատմությունները չեն կրկնվի, եւ մեր երեխաները ճամբար գնալով` կհայտնվեն ապահով ձեռքերում:

– Չեմ կարող ասել, թե, այսպես ասած, նոր շրջանում մեր խնդիրներն ավարտվել են: Կրոնական կազմակերպությունները նույն կերպ ակտիվորեն պատրաստվում են ճամբարների, քանի որ դրա տակ կարող են լավ փողեր լվանալ կամ ձեռք բերել: Իսկ այն, որ բացի կրոնական կառույցների անդամներից, որոնք ճամբարներում քարոզում են իրենց հավատքի դրույթները, միանշանակ, այս գործին խառնված են սեռական փոքրամասնությունները, սա եւս փաստ է: Դրա համար ծնողները, երբ իրենց երեխաներին ուղարկում են ճամբար, պետք է շատ զգույշ լինեն:

– Բնականաբար, դժվար կլինի կանխատեսել, թե այս կամ այն ճամբարը, որը գեղեցիկ ընդունելություն է մատուցել, ինչ կարող է տալ երեխային վաղը, երբ ծնողն այնտեղ չի լինի: Ինչպե՞ս զանազանել, թե որ ճամբարում կարող է նման «ականներ» դրված լինեն:

– Առաջին հերթին պետք է ուսումնասիրել, թե ինչ ճամբար են տանում իրենց երեխաներին: Պետք չէ ընկնել էժանության հետեւից, որովհետեւ հետո ավելի թանկ է նստելու իրենց վրա` մինչեւ կարողանան երեխայի հոգեկանը վերականգնել: Սա է գլխավորը: Ինչ վերաբերում է ձեր նշած «ականներին», սկսած Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի որոշ ճամբարներից, բոլորն էլ կարող են ականապատված ճամբարներ լինել` անհայտ ղեկավարներով, անհայտ ֆինանսավորվող կազմակերպություններով: Ճամբարներում շատ խնդիրներ կարող են լինել` քարոզների եւ այլնի տեսքով: Երիտասարդական ճամբարներում միանշանակ նայելու են, թե ում կարող են օգտագործել: Վերջերս «Քեմփ ընդ քեմփ» դասընթացներ են անցկացվել, որտեղ հստակ երեւում էր, որ արտասահմանն ակտիվորեն նպատակադրվել է մեր ջահելության ուղեղների լվացման գործին կամ երիտասարդների մեջ գտնել այն մարդկանց, ովքեր կարող են դուրս գալ փողոցներ` ինչ-որ հանձնարարականներով:

– Ի՞նչ եք առաջարկում` ճամբարների, այսպես ասած, վեթթի՞նգ սկսել:

– Ճամբարների վեթթինգը պետք է վաղուց սկսվեր, որ 8-25 տարեկան երեխաներին ավետարանական եկեղեցու ճամբարներից մեկում սեռական դաստիարակություն չտային: 8 տարեկան երեխայի եւ 25 տարեկան երիտասարդի համար պետք է տարբեր մոտեցումներ ցուցաբերել:

- Ի դեպ, վերջերս նաեւ երեխաներին սեռականության վրա սեւեռող գիրք էր հրապարակվել, որը բուռն արձագանք գտավ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ոչ միայն այդ գիրքն է հրապարակվել, այլ վերջերս ինձ մի գիրք բերեցին, որը հրապարակել է մեր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը: Գրքում երեխան տատիկին հարցնում է՝ տատիկ, իրենք ո՞վ են, պատասխանում է՝ բուդդայականներ են, սրանց հետ գործ չունես, աղանդավոր են: Մյուսին է ցույց տալիս երեխան, թե՝ սա՞ ով , տատիկն ասում է՝ մուսուլմաններ են, գործ չունես, բալիկ ջան, մեր իսկական եկեղեցին Հայ առաքելական եկեղեցին է: Ու փոքր երեխան ասում է՝ չէ, տես ես հիմա ինչ կանեմ ու գնում է իրավապաշտպաններից ինչ-որ մեկի մոտ, որը նրան տալիս է գրականություն ու ասում է՝ առ, կարդա, ինքդ հասկացի, թե որն է ճիշտ: Կներեք, բայց 4-5 տարեկան երեխան ի՞նչ պետք է հասկանա՝ կարդալով Աստվածաշունչը եւ ինչ-որ կրոնական կառույցի գրականություն ու ընտրի, որն է իր համար ճիշտ:

- Եվ սա հայերե՞ն տպագրված գիրք է:

«Փաշինյանի ռեալիթի շոուն շուտով ավարտվելու է». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

- Այո, եւ վերջում էլ գրված է՝Հելսինկյան կոմիտե, թարգմանիչ՝ 11 տարեկան երեխա: Ես այդքան չեմ հավատում, որ 11 տարեկան երեխան կարող է գիրք թարգմանել:

- Ի՞նչ վտանգներ եք տեսնում դրա տակ:

- Դեռ 40-ական թվականներից հայտնի ճշմարտություն էր, որ եթե ուզում եք մի պետություն սարքել ձեր ձեռքի տակ մարիոնետկա, սկսեք մշակել երեխաների եւ երիտռասարդության ուղեղները: Արդյունքում կստանաք այն, ինչ ուզում եք, որը ակտիվորեն հիմա ներգործվում է: Նպատակը հետեւյալն է՝ օրինակ, նշածս «Քեմփ ընդ քեմփ» սեմինարի ժամանակ ասվում էր հետեւյալը՝ մենք երեխաներին հանում ենք փողոց, իսկ ծնողները տեսնելով երեխաներին՝ ստիպված իրենք էլ նրանց հետեւից են դուրս գալու: Այսինքն՝ մեկ կրակոցով երկու նապաստակ՝ ե՛ւ երեխաներին են փողոց հանում, ե՛ւ ծնողներին ու այդպես մարդաքանակ են ապահովում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА