o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

SOLARON-Ը ԿԱՊ ՈՒՆԻ՞ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԹԱՐԻ ՀԵՏ

17.07.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
SOLARON-Ը ԿԱՊ ՈՒՆԻ՞ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԹԱՐԻ ՀԵՏ

Էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների շրջանում համառ լուրեր են շրջանառվում, որ օրեր առաջ առաջացած էներգետիկ կոլապսի պատճառ կարող էր լինել SOLARON ընկերության կողմից բավականին մեծ քանակությամբ տեղադրվող արեւային կայանները: Այսինքն, որ դրանք ընդհանուր ցանցին միացնելիս, կարող են խնդիրներ առաջ բերել: Որքանով է դա հավանական առհասարակ, փորձեցինք հետաքրքրվել SOLARON ընկերության պատասխանատուներից: Բայց մեր տեւական զանգերը այդպես էլ անպատասխան մնացին: Երկու անգամ հեռախոսին պատասխանած աշխատակցուհին ասաց, որ մամուլի հետ աշխատող աշխատակիցը տեղում չէ, որ ուշ փորձենք: Երբ որոշ ժամանակ հետո կրկին փորձեցինք, այս անգամ մեզանից հեռախոսահամար խնդրեցին` խոստանալով, որ մամուլի հետ կապված հարցերով զբաղվող աշխատակիցը մեզ կզանգահարի: Բայց մինչեւ օրվա ավարտն այդպես էլ մեզ զանգահարող չեղավ: Ամեն դեպքում, հուսանք, որ պարզաբանում կստանանք:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА