o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓՐԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

17.07.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԱԶԳԱՆՈՒՆԸ ՓՐԿԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Տեւական ժամանակ տեսակետ կա, թե ՀՀ արդարադատության նախկին նախարար ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հրաժարականը պայմանավորված էր Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ իշխանության ստանձնած պարտավորության հետ: Կար կարծիք, թե այդ խարանը Ա. Զեյնալյանը չցանկացավ դրոշմել իր ճակատին: Սակայն, արի ու տես, որ եթե անգամ այստեղ ճշմարտություն էլ կա, ապա Զեյնալյանը փրկվեց, բայց ազգանունը փրկել չհաջողվեց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` խորհրդարանում այս կոնվենցիան վավերացնելու փիառ քայլերն ու համապատասխան տրամադրություններ ստեղծելու բեռը դրվել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ուսերին, որի նախագահն է Արտակ Զեյնալյանի հորեղբոր որդին` ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ: Թե որ հանձնաժողովը պետք է զբաղվեր այս հարցով, իշխանական օղակաները որոշել են բացառման կարգով: Բնական է, որ սա չէր հաջողվի անել ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի միջոցով, որի նախագահն է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, իսկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախ պատրաստակամություն չի դրսեւորել «փչանալ» այս թեմայով, մյուս կողմից էլ` խնայել են, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավորն է:

Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА