o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

17.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԵՆԵՏԻԿՅԱՆ «ԴԺՈԽՔ» ՔԱՅԼՈՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Նման է, որ Նիկոլի ամենամղձավանջային երազներն իրականություն են դառնում: Ճիշտ է, ռադիկալ հեղափոխական քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը այդ երազների իրականացման մասին ասում էր, որ դա կլինի Ռոբերտ Քոչարյանի` իշխանության գալու դեպքում, բայց կյանքը, պարզվում է, ավելի հարուստ է, քան երեւակայության թռիչքը եւ տարատեսակ կանխատեսումները: Մղձավանջ Նիկոլի ու թավշիստների գլխին բերեց Վենետիկյան հանձնաժողովը:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ԾԵՐՈՒԿ ԻՏԱԼԱՑԻՆ ՍԵՂՄԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՄԱՆ «ՍՏՈՊ» ԿՈՃԱԿԸ

Թե ինչպիսի վակխանալյա է կատարվում Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շուրջ` կարելի է տեսնել իշխանական քարոզչության ե՛ւ պաշտոնական, ե՛ւ ոչ պաշտոնական բոլոր միջոցներում: Վարչախումբը քիչ է մնում, ժողովրդի խոսքով ասած, «ձենով լացի»: Եվ արձագանքելով այդ հիսթերիային` ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հեգնանքով առաջարկում է խարույկի վրա վառել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին` նշելով, որ այդ դեպքում Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի երկրորդ իտալացին, ում հետ այդպես վարվել են: «Եվ քանի որ արդեն իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ եւ նրանց կից վերլուծաբաններ սկսել են Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի «վեթթինգի» գործընթացը` առաջարկելով վերջինիս` քիթը չխոթել Նոր Հայաստանի գործերի մեջ, ես առաջարկ ունեմ. որպեսզի հայաստանյան քաղաքական եւ վերլուծական էլիտան Բուքիքիոյին չենթարկի երկարատեւ կտտանքների, դրսեւորել մարդասիրական մոտեցում եւ Բուքիքիոյին այրել միանգամից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է տիկին Զոհրաբյանը: Սակայն ի՞նչն է, որ այդ ծերուկ իտալացուն վերածել է նիկոլալեւոնականների եւ սորոսականների աչքի գրողի: Անշուշտ, քայլոները խրտնել են այն հանգամանքից, որ հանձնաժողովի արձանագրությունում մատնանշված են Ռոբերտ Քոչարյանի դատավարական իրավունքների ոտնահարումները: Եվ դա քիչ է, շատ խիստ գնահատականներ են տրվում բոլոր այն քայլերինորոնք վոժդը նախաձեռնել էր Քոչարյանի ազատ արձակումից անմիջապես հետո: Դա վերաբերում է ե՛ւ դատարաններն արգելափակելուն, ե՛ւ վետինգի նախագծին (որը որ Վենետիկի հանձնաժողովը համարում է ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար), ե՛ւ Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հայտարարությանը ու դրա շուրջ իրավագիտության հետ կապ չունեցող «դատավոր, թե անդամ» քարոզչական ճամարտակություններին, ե՛ւ այդ ինքնահռչակմանը ՔՊCC-ի պատգամավորների կողմից, շատ մեղմ ասած, անտեղի ծափերին: Ու քանի որ վոժդը ու նրա շրջապատը` որպես դեգեներատիվ շերտի տիպիկ ներկայացուցիչներ, հեռու չեն պարանոյայից, ապա նրանց ուղեղում միանգամից կառուցվում է մի հրեշավոր դավադրության սխեմա` իբր ծերուկ Բուքիքիոյի գլխավորած կառույցը ծրագրել է ամեն կերպ Ռոբերտ Քոչարյանին հանել բանտից եւ վարչախմբին զրկել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ որեւէ ուժային ներգործության ցանկացած հնարավորությունից, այնուհետ նրան իշխանության բերելու համար: Դե պատկերացրեք, ինչ պետք է կատարվի քայլոյի ուղեղում, երբ նա մտածում է` ռուսները քիչ էր, որ աջակցում են Քոչարյանին, հիմա էլ միացան եվրոպացիները: Բայց եվրոպացիներն իրականում ոչ մի բանի էլ չմիացան: Պարզապես արդեն ամբողջ աշխարհում են զզվել «թավշյա ոչ բռնի հեղափոխության» մասին Գյուլնազ տատի հեքիաթներից եւ հեղափոխական վոժդից, որին լուրջ ընկալել հնարավոր չէ, քանզի չունի կայուն գաղափարաքաղաքական համոզմունքներ: Վենետիկի հանձնաժողովը ընդամենը սեղմեց «ստոպ» կոճակը` ասելով, որ ինչքան ուզում եք սպիտակ ու պուպուշ հեղափոխական եղեք, բայց երկրում պետք է տարրական իրավակարգ գոյություն ունենա, եւ հերիք է Սահմանադրության վրա կեղտոտ ոտքերը սրբել: Իսկ առանց նոր հակասահմանադրական քայլերի արագորեն սեփական վարկանիշը զրոյացնող «հեղափոխական» վարչախումբը պարզապես չի կարող պահպանել իշխանությունը: Իզուր չէ, որ Նիկոլը երազում է գնալ բոլշեւիկների հետքերով, եւ հաջողացրեց անգամ ճամարտակել «ինդուստրալիզացիայի» մասին:

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

 

ԽՂՃՈՒԿ ՓՈՐՁԵՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Սկզբում ՔՊCC-ի եւ Նիկոլի ընտանիքի օրգան «Հայկական ժամանակը» փորձեց մեկ-երկու մեջբերում հարմարեցնելով մարդկանց մոլորության մեջ գցել, իբր թե Վենետիկի հանձնաժողովը եւ վերջինիս թիկունքում կանգնած Եվրոպան ողջունում են նիկոլական հեղափոխությունը: Բայց քանի որ այդպիսի կտեր ուտողներ չգտնվեցին, սկսվեց տեղեկատվական ագրեսիան: Ինչպես իրավացիորեն նշում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Մեր քայլիստները փոխանակ պատասխանեն Վենետիկի հանձնաժողովի բովանդակային  քննադատությանը, որը, մեղմ ասած, ապտակ էր իրենց կառավարությանն ու հարված էր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, դրել լուրջ դեմքով քննարկում են, թե այդ փաստաթուղթը որտեղից է ի հայտ եկել: Հարգելի տղաներ և աղջիկներ, սա էլ հո գաղտնալսումը չէ, երբ խայտառակ բովանդակությանը ուշադրություն դարձնելու փոխարեն սկսեցիք հակահեղափոխականներին մեղադրել ձայնագրությունը տարածելու մեջ»: Ավելին, Շարմազանովը ընդգծեց` դժվար է լինելու այս անգամ հանրությանը համոզել, որ Վենետիկի հանձնաժողովն էլ է հակահեղափոխականության բաստիոն. «Իսկ այս պատմության մեջ ամենախայտառակը իմ պետությանը հասցված հարվածն էր  եւ միջազգային հեղինակության անկումը, որի միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլի հեղկոմն է»:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

Եվ իրոք, այդ ճամարտակությունները` թե որտեղից «Իրավական ուղի» ՀԿ-ն ճարեց այդ  «սահմանափակ հասանելիության» փաստաթուղթը, ծիծաղաշարժ են եւ ՀԿ հիմնադիր, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն իրավացիորեն մատնանշեց, որ այն մարդիկ, ում այդ փաստաթուղթը հասանելի էր, հաստատ էապես ավելի շատ էին, քան Նիկոլի կոչով դատարանները շրջափակած բաշիբոզուկները: Դե, իհարկե, դեռ կուլիսների հետեւում Վենետիկից ստացած «հայրական ապտակը» մի կերպ կարելի էր կուլ տալ եւ փորձել սուսուփուս հանձնաժողովի ասածների մի մասը անաղմուկ կատարել, իսկ մի մասը` շյուստրիավարի, խաբելով, քցելով` չանել, սակայն, երբ «ապտակի» փաստը հայտնի դարձավ ամբողջ հանրությանը, նրանք լրիվ խաղք ու խայտառակ եղան: Մյուս տարօրինակ պահը` ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը տեղեկացնում, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես կգա, այլ ոչ թե Նիկոլի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Երեւի թե, ծերուկ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ բոլոր ՀԱԿ-իստները այնքան ծանր են տանում դատական իշխանությունն ու Սահմանադրական դատարանը ուզուրպացնելու իրենց ծրագրի տապալումը, որ խոսնակը պարզապես ի վիճակի չէ քչից-շատից զուսպ արտահայտվել: Համ էլ, հենց Արդարադատության նախարարությունն է գերհագեցած այնպիսի կադրերով, որոնք աշխատում են ծերուկ Սորոսի հետ ուղղակիորեն, առանց Նիկոլի միջնորդավորման, այդ թվում եւ «Սորոսի գրասենյակի տեղը չիմացող» դեղնակտուց նախարարը: Իսկ հիմա որոշ քարոզիչներ փորձում են մեկ ուրիշ հեքիաթ մոգոնել` իբր թե ոչինչ, որ Վենետիկի հանձնաժողովը լավ չի արտահայտվել, հիմա ռուսներն են լավ վերաբերվում մեր հեղափոխությանը: Տեսեք, թե վայ-մեկնաբան Հակոբ Բադալյանը տոքսիկոմանիայի ավանդույթին լրիվ հավատարիմ, ինչ է փորձում համոզել հանրությանը: Մեջբերենք, բայց թույլ նյարդեր ունեցողներին խնդրենք չկարդալ. «Արդարադատության նախարարության հայտարարությունը հետաքրքիր լույսի ներքո կարող է դիտվել այն հանգամանքի ֆոնին, որ նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հարց, թե` ոչ, օրինակ, պաշտոնական հաղորդագրությունը չի հայտնում: Փոխարենը հայտնում է, որ դեսպանը նշել է, թե հարգանքով են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ պատրաստ են ակտիվ գործակցությամբ զարգացնել տարբեր ուղղություններով հարաբերությունը: Փաստացի, ուղղակի, թե անուղղակի, բայց Վենետիկի «դժգոհության» ֆոնին Ռուսաստանի Դաշնության դեսպանը նախարարին հայտնում է «Ռուսաստանի հարգանքի» մասին` Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

Դե, ինչպես ասում էր ծերուկ Գեբելսը, ինչքան ավելի ահավոր լինի սուտը, այնքան ավելի հեշտ դա կլինի կերցնել ժողովրդական զանգվածներին: Տվյալ դեպքում մատուցվում է այնպիսի զառանցանք, որ «գունավոր հեղափոխությունները» ատող ռուսները հանկարծ կարող են «հարգանքով լցվել» Հայաստանում տեղի ունեցած դասական գունավոր հեղաշրջման հանդեպ: Ընդ որում, հնչեցնողն էլ առաջին տասնամյակը չէ, որ հայտնի է ռուսաֆոբ հայացքներով: Իհարկե, զանգվածներին դա կերցնել կլիներ, բայց էյֆորիայի մեջ գտնվող զանգվածներին: Իսկ հիմա այդ էյֆորիայից բան չի մնացել, հազիվ կարողանում են հազարից մի քիչ ավելի գլխաքանակ ճարել` դատարաններ շրջափակելու համար, այն էլ` պակասը լրացնելով թրաշամանուկ իշխանավորների անմիջական մասնակցությամբ: Էյֆորիան անցել է, եւ հաջորդ փուլը արդեն հիասթափությունից ծնվող վրդովմունքն է եւ զայրույթը: Ու այդ ժամանակ ի՞նչ պետք է անեն քայլոները: Առավել եւս, որ կա զայրույթի այնպիսի զորեղ կատալիզատոր, ինչպիսին է Ստամբուլյան կոնվենցիայի բերած պղծությունների սանձարձակ քարոզչությունը եւ, այսպես կոչված, «երրորդ սեռի» տարրերի առավել քան սանձարձակ վարքագիծը ու հանրության երեսին շպրտվող մարտահրավերը: Այդ ամենը, ինչպես վերջերս նորաձեւ է ասել, «մեծ բոլոլայով» է հղի:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻ ՎԱԽԵՐԻ ՊԱՏԱՆԴ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА