o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովն ասել է, թե երբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

17.07.2019 10:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովն ասել է, թե երբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանություններ է տվել՝ Մոսկվա-Թբիլիսի հարաբերությունների հետ կապված։

Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմին անհանգստացնում է, որ արմատական տրամադրված Վրաստանի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ փորձում են հակառուսական տրամադրություններ բորբոքել։ Նա նկատել է, որ Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է հետագայում «հակառուսական հիստերիայի շրջանառության» վտանգի և վնասակարության գիտակցումը։

Հրաժարական է տվել Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը

«Ակնկալում ենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը և չեզոքացնել ռուսաստանցիների անվտանգության համար համապատասխան սպառնալիքները»,-ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ եթե այդ պայմանները կատարվեն, ապա հնարավոր կլինի վերադառնալ վրացական կողմի հետ ավիահաղորդակցությունն արգելելու հարցին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА