o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան. Մանրամասներ են հայտնի

17.07.2019 10:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». Ով է կաշառքի գործով ձերբակալված Վճռաբեկ դատարանի պաշտոնյան. Մանրամասներ են հայտնի

Թերթին Ազգային Անվտանգության ծառայության կողմից բացահայտված քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին կաշառք տալու քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե որ դատավորի վարույթում գտնվող գործով են փորձել միջամտություն իրականացնել: Մեր տեղեկություններով, խոսքը Վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է։

Հայտնի է այն վայրը, որտեղից դուրս է եկել աղմկահարույց գաղտնալսումը

Արմեն Հարությունյանը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավարն է, եւ մեր տեղեկություններով, կաշառքը վերցնելը կապված է եղել ոչ թե մեկ քաղաքացիական գործին միջամտելու, այլ երկու քաղաքացիական գործով միջամտություն անելու հետ:

Ի դեպ, քաղաքացիական գործերից մեկը, որով ցանկացել են միջամտություն իրականացնել, կապված է եղել Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրիկ Անտոնյանի կողմից զեկուցվող քաղաքացիական գործի հետ»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА