o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում. Արմեն Աշոտյան

16.07.2019 22:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

100 փաստ Նոր Հայաստանի մասին - 2. Նիկոլ Փաշինյան

– Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ընտրեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին որպես Եվրոպական Հանձնաժողովի նոր նախագահ:

Կարելի է փաստել, որ ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո Եվրոպական Միության նոր ղեկավարության ձևավորման հիմնական փուլն ավարտվեց: Պրոեվրոպական ուժերի առավել լայն համագործակցային շրջանակը ղեկավարելու է Եվրոպական Միությունը գալիք 5 տարի ընթացքում՝ թիկունքում ունենալով շատ բազմաշերտ և խայտաբղետ խորհրդարան ու բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ:

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում: Սա որոշիչ է ինչպես երկկողմանի օրակարգի առաջխաղացման, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման առումով:

Հեշտ չի լինելու, ինչպես երբեք հեշտ չի եղել:

Սակայն գիտակցված, ռազմավարական ընկալումների վրա խարսխված քաղաքականությունը կարող է գրանցել նոր հաջողության պատմություններ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ՝ CEPA-ի իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսություն, Արեւելյան Գիրծընկերություն եւ Այցախյան հիմնախնդիր։

Արդյո՞ք Հայաստանի այս իշխանությունները ի վիճակի են իրականացնել այդպիսի քաղաքականություն: Նախորդ մեկուկես տարվա աշխատանքը, այդ թվում՝ Բրյուսելի հետ, լավատեսության հիմքեր չի թողնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА