o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ԺԱՄԱՆԱ՞Կ Է ՁԳՈՒՄ, ԹԵ...

16.07.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ԺԱՄԱՆԱ՞Կ Է ՁԳՈՒՄ, ԹԵ...

Մեկ շաբաթ եւ ավել Ագարակի պղնձաձուլական կոմբինատի աշխատանքները կաթվածահար էին եղել: Կոմբինատի շուրջ 1040 աշխատակից հրաժարվում էին աշխատանքի դուրս գալ: Նրանք պահանջում էին աշխատանքային պայմանագրում ամրագրված պայմանավորվածությունների կատարում եւ դրան համապատասխան աշխատավարձերի վճարում: Բայց այսօրվանից, ինչպես տեղեկացանք «Գեոպրոմայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանից, վերսկսել են աշխատանքը, քանի որ.

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

- Բողոքող աշխատողներին է հանդիպել ընկերության նախագահ Ռոման Խուդոլինը, ով խոստացել է հանձնաժողով ստեղծել, որն էլ զբաղվելու է աշխատողների խնդիրների քննությամբ: Պարոն Խուդոլինը խոստացել է կազմավորել հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն թե՛ մասնագետներ, թե՛ հետաքրքրված բոլոր կողմերը: Հանձնաժողովի աշխատանքը նախնական ծրագրով պլանավորում են, որ կտեւի մեկ կամ մեկուկես ամիս:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА