o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ՍԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է»

16.07.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ.	«ՍԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է»

Բնապահպաններն ահազանգում են, որ Սեւանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջեւ: Մասնագետները նշում են, որ Սեւանա լճում ջրիմուռների ծաղկումը վկայում է Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող վտանգների մասին: Ովքե՞ր են պատասխանատու լճի ներկայիս իրավիճակի համար, ինչպե՞ս կանգնեցնել կապտականաչավուն ջրիմուռների ընդլայնման պրոցեսը, «Իրավունք TV»-ի տաղավարում փորձեցինք հետաքրքրվել Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան համալսարանի Էկոլոգիայի եւ կայուն զարգացման ամբիոնի վարիչ, բնապահպանության նախկին նախարար ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽԸ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ՈՒ ԴԵՌԱՀԱՍՆԵՐՆ ԵՆ». ՀՈԳԵԲԱՆ

 

«Եթե Սեւանը կորցնենք` ուրեմն կորցնում ենք Հայաստանը»

- Սեւանի խնդիրների մասին ահազանգում ենք տարիներ ի վեր: Ցավոք, հանրությունը սպասում է, որ իրոք իրավիճակը դառնա անդառնալի, նոր ուշադրություն է դարձնում: Եվ դա մեծ սխալ է մեր կողմից: Ովքե՞ր են պատասխանատու. բոլորս ենք պատասխանատու, պատասխանատու են նրանք, ովքեր աղբը նետում են դեպի Սեւան հոսող ջրերը, պատասխանատու են ներկա եւ նախկին իշխանությունները, որովհետեւ բոլոր ծրագրերը մշակված են, բայց ընդամենը չորս-հինգ տոկոսն է իրականացվել, ոչ ավել: Եվ, ի վերջո, Սեւանի ներկա վիճակի համար պատասխանատու են նաեւ այն օլիգարխները, որոնք հենց ափերին կառուցեցին իրենց վիլլաները:

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ»

- Եթե այսպես շարունակվի...

- Եթե այսպես շարունակվի, ապա կկորցնենք Սեւանը: Իսկ Եթե Սեւանը կորցնենք, ուրեմն կորցնում ենք Հայաստանը: Դա նշանակում է, որ եթե Սեւանը լճից վերածվի ճահճի, այդ ջուրը ո՛չ ոռոգման համար կարող ենք օգտագործել, ո՛չ հանգստի, ո՛չ տուրիզմի: Հետո մի մոռացեք, որ ջրերը կապված են իրար հետ. Սեւանի մակարդակը, երբ սկսեց իջնել, շատ աղբյուրներ ցամաքեցին, որովհետեւ կապված են իրար հետ: Եթե Սեւանը ճահճանա, մենք կարող ենք մյուս ջրերը եւս կորցնել:

«ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՆԿԱՏԵԼԻՈՐԵՆ ՔԱՅՔԱՅՎԵԼ»

 

«Պետք է օպերատիվ գործողություններ իրականացնել` Սեւանը փրկելու հետ կապված»

- Բնապահպանության նախարարը ասում է, որ վտանգավոր բան չկա, եւ որ ծաղկումը սեզոնային բնույթ է կրում: Ձեր գնահատականը:

- 1964 թվականից սկսած Սեւանը պարբերաբար ծաղկել է, բայց ոչ այս մասշտաբով: Այդ մասշտաբով եղավ անցյալ տարի եւ հիմա: Լճի ներկայիս վիճակը շատ-շատ վտանգավոր է: Մենք ժամանակին ուսումնասիրություններ էինք իրականացրել՝ Սեւանի հետ կապված եւ ինքներս էինք զարմացել, թե ինչպես է լիճն արձագանքում այն բոլոր երեւույթներին, որոնք իրականացվում են նրա շուրջ: Հատկապես մակարդակի հետ կապված. մակարդակը բարձրացնում ենք, ջրի որակը լավանում է, մակարդակը իջեցնում ենք, ջրի որակը վատանում է: Այս առումով գտնում եմ, որ հիմա պետք է արագ օպերատիվ գործողություններ իրականացնել՝ Սեւանը փրկելու հետ կապված, որովհետեւ այն իսկապես կանգնած է փրկության խնդրի առաջ: Հանրային խորհրդում, որտեղ այս քանի օրը քննարկվելու է այս թեման, առաջարկելու եմ, որպեսզի նեղ մասնագետների` քիմիկոսների, ֆիզիկոսների, կենսաբանների, ջրիմուռների մասնագետներ հավաքենք, որպեսզի հասկանանք, թե բացի ընդհանուր ռազմավարական բոլոր խնդիրներից, թիրախային ինչ կարելի է անել, որովհետեւ իրոք Սեւանի վիճակը օրհասական է:

«Ավետիք Իշխանյանն աղավաղում է սուրբգրային տեքստը». Տեր Համբարձում քահանա Դանիելյան

Տիկին Դանիելյան, ահազանգում են, որ Սեւանի ջուրն այս պահին վտանգավոր է նաեւ ոռոգման նպատակով օգտագործելու համար:

- Հատուկ ուսումնասիրություններ են պետք, որովհետեւ այդ «Անաբենա» կոչվող ջրիմուռները հայտնի են` որպես տոքսիկ: Հիմա քանակի հարց է, թե որքանով են նրանք լճում տարածվել, ինչ կոնստրենկտացիա է առաջացել: Առանց այդ էլ Սեւանի ջուրը ոռոգման համար այդքան էլ բարենպաստ չէր, որովհետեւ արդեն խիստ ախտոտվածությունը երեւում էր: Հիմա էլ ավելի վատացավ:

Ուշագրավ բացահայտումներ հակաեկեղեցական շարժումից

- Ունե՞ք տվյալներ, թե լճի ո՞ր մասն է այս պահին պատված ջրիմուռներով:

- Հստակ ասել չեմ կարող: Ճիշտ է, ինստիտուտի հետ մենք միշտ կապի մեջ ենք, իրենք պարբերաբար ուսումնասիրում են, բայց իրավիճակը բավականին արագ է փոխվում:

- Եթե փորձեք գնահատել կառավարության եւ, ընդհանրապես, կառավարող ուժի գործունեության արդյունավետությունը Սեւանի հարցի հետ կապված, ինչպե՞ս կներկայացնեք:

ՍԵՎԱՆԻ ՋՐԻՄՈՒՌՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵ°Լ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ

- Դեռ շուտ է ասել, որովհետեւ մեկ տարվա ընթացքում շատ քիչ բան կարելի էր անել: Ես Հանրային խորհրդի հանձնաժողովի կողմից նամակ եմ հղել կառավարությանը դեռեւս փետրվար ամսին: Մենք քննարկեցինք Սեւանի ռիսկերըարդեն գիտեինք, որ կարող է այսպիսի վիճակ լինել: Եվ մենք առաջարկեցինք, որպեսզի գտնեն հնարավորություն, որպեսզի այս տարի լրացուցիչ ջրառ չիրականացվի: Այսինքն` սահմանափակվել այն 170 միլիոն խմ-ով, որը օրենքը թույլ է տալիս: Իսկ 2012 թվականից այս կողմ, գիտեք, կառավարությունը պարբերաբար դիմել է ԱԺ, որպեսզի թույլ տան ավել ջրառ իրականացնել: Ինչեւէ, մեր նամակին ի պատասխան, գրել էին, որ ջրամբարներն այս տարի գրեթե բոլորը լիքն են, եւ հույս ունեն, որ լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն չի լինի: Մենք նաեւ նամակում գրել էինք, որ շտապ պետք է զբաղվել ոռոգման համակարգով, որովհետեւ փաստորեն ոռոգման համակարգը այնքան քայքայված է, որ մենք ավելի շատ ջուր ենք կորցնում, քան Սեւանից վերցնում ենք: Անիմաստ է դառնում Սեւանից վերցրած ջուրը: Այս առումով ինչ-որ գործողություններ արվում են, բայց, իհարկե, դրանք դեռ շատ անբավարար են:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀՈՇՈՏՈՒՄ ՍԵՎԱՆԸ

 

«Մոլորակը այլեւս չի ուզում դիմանալ մարդկությանը եւ դուրս է հանում մարդկությանը տարբեր մեթոդներով»

- Սեւանից զատ, անդրադառնանք մեկ այլ խնդրի եւս: Վերջին օրերին պարբերաբար հրդեհների մասին ահազանգեր են ստացվում, բայց եղանակը կարծես այդքան էլ շոգ չէ, որպեսզի նպաստի հրդեհի առաջացմանը: Դուք ուսումնասիրե՞լ եք, թե ինչով են դրանք պայմանավորված:

- Նախ ասեմ, որ դա համաշխարհային գործընթաց է: Մենք լսում ենք պարբերաբար տարբեր տեղերում հրդեհների մասին: Մի շարք գիտնականներ իրենց հոդվածներում արդեն գրում են, որ մարդկությունն այնպես վարվեց մոլորակի հետ, որ մենք մտել ենք մի փուլ, որ մոլորակն այլեւս չի ուզում դիմանալ մարդկությանը եւ դուրս է հանում մարդկանց տարբեր մեթոդներով: Եվ ամենահզոր մեթոդներից մեկը հենց աղետներն են: Տարածքներ կան, որտեղ այնպիսի երաշտ է, որ անտառներն են այրվում, իսկ ընդամենը 200-300 կիլոմետր այս կողմ ջրհեղեղներ են, սելավ եւ այլն: Հիմա մեզ մոտ. եթե նայենք ընդհանուր ֆոնին, երաշտ, ըստ էության, չկա, բայց, օրինակ, Երեւանի տարածքում ակնհայտ տեսնում ենք, որ անձրեւներ շատ հազվադեպ են գալիս: Արդյունքում, ընդհանուր չորացում է տեղի ունենում, այլ կերպ ասած՝ կլիմայի փոփոխությունը իր անմիջական ազդեցությունն  է ունենում նմանատիպ երեւույթների վրա:

Սեւանի ներկա վիճակի համար պատասխանատու են նաեւ այն օլիգարխները, որոնք լճի ափերին կառուցեցին իրենց վիլլաները

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА