o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարցվածների 71.93 %-ի կարծիքով` Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում

16.07.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հարցվածների 71.93 %-ի կարծիքով` Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում

ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խափանման միջոց կալանքը մայիսի 18-ին փոխվեց` Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ: Սակայն դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերի ու ելքերի շրջափակումը: Ամենաբարձր մակարդակով դատարանի վրա գործադրված բացահայտ ճնշման մասին արձանագրեցին ոչ միայն մի շարք քաղաքական ուժեր, այլ նաեւ միջազգային կառույցները: Արդյունքում գործադրված ճնշումներից հետո` հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշեց` դատախազ Պետրոսյանի, տուժողի եւ նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերքննիչ բողոքները բավարարել: Մինչդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման, փոփոխման կամ պահպանման հարցի քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի մայիսի 18-ի որոշումը բեկանվեց: Այսքանից հետո` արդյոք կարելի է փաստացի համարել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, պարզապես, քաղաքական հետապնդում է իրականացվում, Iravunk.com-ը վերոնշյալ ողջ ժամանակահատվածում սոցհարցման միջոցով փորձում է պարզել հանրային կարծիքը` առաջարկելով 4 տարբեր պատասխան: Այսպիսով` այս պահի դրությամբ հարցմանը մասնակցել է շուրջ 2173 մարդ: Նրանցից 71.93%-ը համոզված է, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ընդ որում` այսպիսի տեսակետ արտահայտողների թիվը կտրուկ աճել է` Ռ. Քոչարյանին հերթական անգամ կալանավորելուց հետո: 0.87%-ն այդքան էլ վստահ չէ այս հարցում եւ պատասխանել է` «գուցե` այո»: 0.74%-ն էլ տոկոսն էլ դեռեւս դժվարանում է պատասխանել այս հարցին: Իսկ 26.46%-ը գտնում է, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում:

Ռացիոնալ մտածողությամբ ցանկացած մարդուն պետք է որ ակնհայտ լինի այն, որ նիկոլապաշտությունն աղանդ է դարձել. Կարեն Վրթանեսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА