o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը տեղեկատվություն է հրապարակել կրիպտոարժույթ ստեղծելու նախագծի վերաբերյալ

16.07.2019 11:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ը տեղեկատվություն է հրապարակել կրիպտոարժույթ ստեղծելու նախագծի վերաբերյալ

Facebook-ը Libra կրիպտոարժույթ ստեղծելու նախագծի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Calibra Facebook-ի ղեկավար Դեվիդ Մարկուսի ցուցմունքի համաձայն, որը հրապարակվել է ԱՄՆ սենատի կայքում, կրիպտոարժույթը, որի ստեղծմանը մասնակցում է նաև Facebook-ը, WhatsApp-ի, Messenger-ի կամ Calibra հավելվածի ցանկացած օգտագործողի հնարավորություն է ընձեռում դրամական միջոցների ակնթարթային փոխանցում իրականացնել էլեկտրոնային դրամապանակի միջոցով: Նման գործողությունը հնարավոր ամենացածր արժեքը կունենա:

Մոսկվայի «Արմենիա» խանութ-սրճարանն ընդդեմ Նավալնիի. հայտնի է սրճարանի՝ փոխհատուցման մասին հայցի վերաբերյալ լսումների օրը

Ծրագրավորողներն իրենց նպատակն են համարում իրական ակտիվներով ապահովված անվտանգ թվային արժույթի ստեղծումը, որը կկառավարվի անկախ ասոցիացիայի կողմից:

Տվյալ կրիպտոարժույթը մշակվում և վերահսկվում է Շվեյցարիայի հիմնադրամի և Facebook-ի ղեկավարած ընկերությունների կոնսորցիումի կողմից: Այն համաշխարհային մակարդակում կթողարկվի հաջորդ տարի: Փորձարկման ռեժիմում Libra-ն կաշխատի 2019-ի վերջին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА