o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

16.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

Թավշյա  վարչակարգին հաճախ են համեմատում մանկապարտեզի հետ` հաշվի առնելով, որ «Նիկոլի թվի» իշխանավորների մեծ մասը դեղնակտուց են, անփորձ եւ ինֆանտիլ: Ի դեպ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, վերջին օրերի լրահոսում շատ պատկառելի տեղ էր զբաղեցրել տեսանյութը, թե ինչպես է Նիկոլը պարում եւ թռչկոտում մանկապարտեզի երեխաների հետ:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐԵԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ

Սակայն «մանկապարտեզի» կամ լակոտապետության կողմից երկրի կառավարումը հանգեցնում է նրան, որ հետընթաց ունենք բոլոր ոլորտներում: Մանուկ իշխանավորները մոռանում են, որ պետությունում կան ամենօրյա խնամք եւ հոգածություն պահանջող ենթակառուցվածքներ, որոնց գոյությունն, ի դեպ, քաղաքացիներն առանձնապես չէին նկատում այնպես, ինչպես չեն նկատում շնչած օդը: Չէին նկատում, որովհետեւ համապատասխան իշխանական օղակները սուսուփուս ամեն օր ապահովում էին դրանց կանոնավոր եւ անխափան աշխատանքը: Երբ ներկայիս թրաշամանուկները դեռ ընդամենը ընդդիմադիր ակտիվիստ էին, հաճախ էին անուն կպցնում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` նրան ինչ մեղքեր ասես վերագրելով եւ ձգտելով ներկայացնել որպես «անկուշտ թալանչի»: Բայց «թալանչու» օրոք աղբահանությունը տանելի վիճակում էր, իսկ որոշ հատվածներում` նույնիսկ գերազանց, փողոցներին տիրություն անող կար, հանրային այգիներին խնամողներ կային, ու արդյունքում շոգերին չէինք ունենում ամենօրյա հրդեհներ... Ու բազում այլ այդպիսի առօրյա, բայց կարեւոր բաներ: Իսկ «չթալանչի» Հայկոն, ով իրեն պատռում է իբր հայտնաբերել է Տարոն Մարգարյանի «ահավոր թալանները», այդ ենթակառուցվածքները, մեղմ ասած, մատնել է կատարյալ անտերության եւ, օրինակ, մեծագույն բարեբախտություն պետք է համարել, որ անվերջանալի եւ չհավաքվող աղբակույտերի պատճառով մայրաքաղաքում դեռեւս խոլերայի համաճարակ չկա: Հենց աղբահանությունը աղետալի վիճակի հասցնելու, մայրաքաղաքում աղբային կոլապս առաջացնելու համար էլ Ֆեյսբուքի օգտատերերը «սուպեր մամա» Հայկոյին կնքել են քաղԱՂԲապետ: Ցանկացած ողջամիտ մարդ, բնականաբար, այդպիսի քաղաքապետին ու այդպիսի ավագանուն միայն մեկ մաղթանք կարող է ունենալ` հնարավորինս շուտ ուղեւորվել հանրահայտ ռուսական հասցեով: Առավել եւս, որ այդպիսի առավել քան վատ աշխատանքի պայմաններում սրանք չեն մոռանում հերթական անգամ ինքնապարգեւատրվել` քաղաքային բյուջեից վատնելով 56 մլն դրամ: Իսկ Լոռիում արդեն տեղի ունեցավ այնպիսի բան, որը ՀՀ քաղաքացիները, անկախ տարիքից, չեն հիշում իրենց ամբողջ կյանքում: Քարաթափման հետեւանքով լխճվել են ավտոմեքենաներ, եւ մարդիկ են զոհվել: Ժամանակին ճանապարհների այդպիսի հատվածներին տիրություն անող կար, եթե քարաբեկորներ ընկնելու վտանգ կար, ճանապարհը կարճատեւ փակում էին, այդ քարերը թափում, ճանապարհը մաքրում, նորից բացում: Թրաշամանուկներին երեւի թվում է, որ ճանապարհներն իրենք իրենցով պետք է բարվոք վիճակում մնան: Դե, իհարկե, եթե իրենց նախարարի համար «փետրվարի 31» կա, եթե նա, լինելով իբր թե բարձր տեխնոլոգիաների ոլորտի մարդ, հաջողացրեց այդ ոլորտի աճն էլ դանդաղեցնել, ապա էլ ինչ ասես: Իսկ Սեւանի հետ կատարվողը արդեն կատարյալ խայտառակություն է, ու մինչեւ հիմա քաղաքացիներին պատասխան չի տրվել` որտեղից եւ ինչ պատճառով են հայտնվել այդ զզվելի կանաչ ջրիմուռները, արդյո՞ք դրանք թունավոր են, եւ արդյո՞ք կարելի է Սեւանի ջրերի մեջ առհասարակ մտնել...

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Էլ այնպիսի «մանրուքի» մասին ինչպիսին տուրիզմն է, կարելի է առհասարակ մոռանալ` ինչ են կորցրել տուրիստները մի երկրում, ուր մայրաքաղաքում հիմնական տեսարանը ոչ թե ճարտարապետությունն է, այլ աղբը, ուր ավտոճանապարհին գլխիդ կարող է ժայռաբեկոր ընկնել, ուր վարորդները երթեւկությունը դարձրել են «ռուսական ռուլետկայի» պես մի բան, ուր անգամ լողափ գնալն իմաստ չունի...

Բայց մի բանի մասին չեն մոռանում այդ թրաշամանուկները: Սեփական բարեկեցության: Դե առաջին օրինակ ծառայողը Աննա Հակոբյանի ֆոնդերն են, ուր բացահայտորեն եւ ցինիկաբար պատրաստ են ընդունել նաեւ ակնհայտ գանձագողի փողերը, ուր ցանկացած պետական օղակում իրենց պարտքն են համարում ինքնապարգեւատրվել, իսկ ՊԵԿ-ն իրեն թույլ է տալիս ինքնապարգեւատարումների գումարը գրեթե հավասարեցնել Գյումրի քաղաքի բյուջեին: Սոցիալական հարցերով զբաղվելու փոխարեն էլ, իր բոլոր ջանքերը ազգապիղծ Ստամբուլյան կոնվենցիայի առաջխաղացմանը նվիրած նախարարուհին էլ, ասում են աչք է դրել բոլոր բարեգործությունների վրա: Ու եթե բարեգործ ես, դու չես կարող գումար տալ կոնկրետ դպրոցի կամ այլ կոնկրետ բանի համար, այլ պետք է դա հանձնես այդ նախարարությանը, որն էլ արդեն թքած ունենալով քո ցանկության վրա` ինքը կորոշի, թե ինչպես այդ գումարները ծախսել: Այդպիսի նախաձեռնություններից, երեւի թե, երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանն այժմ արագորեն պտտվում է գերեզմանում:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

 

«ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿ» ՎԵՆԵՏԻԿԻՑ

Գիտակ մարդիկ դեռ դատարանների շրջափակման ժամանակ զգուշացնում էին, որ դա վատ արձագանքներ է ունենալու նաեւ Եվրոպական կառույցներից` մասնավորապես Վենետիկի հանձնաժողովից: Բայց այդ մարդկանց պարզապես պիտակում էին «չուզող եւ կռռացող» «ռոբասերժական սպասավորներ» ու հավաստիացնում ազատ եւ հպարտ քաղաքացիներին, որ ամբողջ աշխարհը ողջունում է «թավշյա, ոչ բռնի» զահրուզիբիլը եւ ոգեւորությամբ է ընդունում վոժդի ամեն մի քայլ: Բայց ահա Վենետիկի հանձնաժողովից եկավ արձանագրություն, որը ինքն իրենով շատ վատ տեքստ էր: Թե արձանագրության ձեւակերպումներում ինչն ինչ է նշանակում հանրամատչելի ձեւակերպումներով` բացատրել է մասնագիտացված իրավաբանական ՀԿ-ներից մեկը: Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» ՀԿ-ն, որի անդամներ են Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը: Թվարկենք. 1) Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը եւ ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը` դրանք կապակցելով եկամուտների եւ գույքի հայտարարագրման համակարգին:

3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը:

4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա»:

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը:

6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ:

Եվ դա դեռ ամբողջը չէ, նաեւ գրեթե ուղղակի տեքստով ասված է, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարական իրավունքները ոտնահարված են: Իսկ եթե Վենետիկի հանձնաժողովի ասածը թարգմանենք ժողովրդական խոսքով, ապա կստացվի հետեւյալը` Նիկոլը շատ վատ է արել, որ դատարաններ է շրջափակել, Վահե Գրիգորյանը գլուխը պատով է տվել` ինքնահռչակվելով ՍԴ նախագահ, իսկ նրա ինքնահռչակումը ծափերով դիմավորող պատգամավորները պարզապես ավանակ են:

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

ՊՂԾԱԳՈՐԾՆԵՐԻ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թեեւ այժմ որոշ թավշիստները համացանցում հիմարություններ են դուրս տալիս, իբր պետք է մոռանալ Վենետիկի հանձնաժողովը, թքած ունենալ նրանց ասածների վրա եւ հեղափոխական ավանակին առաջ քշել, սակայն միանշանակ Վենետիկը էապես կաշկանդել է Նիկոլին: Խանգարել է իրականացնել դատական իշխանության ամբողջական զավթում: Հետեւաբար` սարերի հետեւում չէ այն պահը, երբ Ռոբերտ Քոչարյանը կրկին կլինի ազատության մեջ, եւ նրա նոր կալանքը կդառնա անհնարին, եւ այդ ժամանակ Նիկոլի համար կսկսվի այն մղձավանջային երազը, որի մասին խոսում էր ռադիկալ հեղափոխական քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Բայց չար լեզուներն ասում են, իբր Նիկոլին անդրազգային երաշխիքներ են տվել, որ եթե վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան եւ ընդունի դրանից բխող ազգաքանդ օրենքները, ապա իրեն թույլ կտան պահպանել իշխանությունը: Միգուցե դրանում չափազանցություններ կան, բայց այն, որ ընտանեկան քաղաքականությունում ՀՀ ինքնիշխանությունը ոչնչացնող, գոմիկներին գարշելի արտոնություններով օժտող եւ ընտանիքի ինստիտուտը քայքայող Ստամբուլյան կոնվենցիայի առաջխաղացումը մեծ տեմպերով է, դա փաստ է: ՔՊCC-ի ներսում էլ վերաբերմունքը Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ լրացուցիչ բաժանարար գծեր է ստեղծում, որոնք գումարվում են լափամանի համար գզվռտոցին: Բայց այն, որ առանց վոժդի ուղղակի ցուցումների եւ հավանության այդ պղծության այսպիսի սանձարձակ ու մասշտաբային քարոզչությունը, այդ թվում եւ հանրային եթերով անհնարին կլիներ, դա փաստ է: Եվ նկատվում է ընդդիմադիր լրատվական դաշտը խեղդելու միտումը: Այսպես, «նոր Հայաստանում» արդեն ունենք 91 դատական հայց` ընդդեմ ԶԼՄ-ների, ինչն ավելին է, քան 2014-2018թթ. ժամանակահատվածում: Գումարած դրան` անհասկանալի, իսկ ավելի ճիշտ` շատ հասկանալի դրդապատճառներով տեղեկատվական անվտանգության իշխանամերձ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ԶԼՄ-ների վրա փորձում է «սաղացնել» այն գաղափարը, իբր նրանք պետք է սեփական լրագրողների վարքագիծը Ֆեյսբուքում խստագույնս կանոնակարգեն: Թե իբր դասական ժողովրդավարությունում այդպես է, եւ մնում է հիշել Գագիկ Ծառուկյանի «ես քո կլասիկ ցավը տանեմ» բանաձեւը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА